Ուշադիր եղեք 6 նշան որոնք վկայում են որ լյարդը բորբոքված է…

Լյարդի բորբոքման դեպքում այս օրգանը զգալիորեն մեծանում է, առաջ են գալիս մի շարք ուղեկցող նշաններ: Steptohealth.ru-ն ներկայացրել է նշաններ, որոնք կարող են նկատվել այս դեպքում:

Ցավ: Սկզբնական շրջանում ցավը կարող է թեթև, տանելի լինել, բայց ժամանակի ընթացքում այն ավելի ինտենսիվ է դառնում: Ցավը զգացվում է որովայնի վերին աջ մասում: Կարող է նկատվել նաև որովայնի փքվածություն:

Մարմնի ջերմաստիճանի բարձրացում: Սա վկայում է բակտերիաների, վարակների ազդեցությամբ առողջության թուլացման մասին: Լյարդի բորբոքման դեպքում տենդը դառնում է պարբերական:

Դեղնածություն: Սա ուղղակիորեն կապված է լյարդի վիճակի հետ: Եթե այս օրգանի առողջության հետ կապված խնդիր է առկա, մաշկը, աչքերը կարող են դեղին երանգ ստանալ:

Սրտխառնոց: Լյարդը պատասխանատու է տոքսինների ու վնասակար նյութերի դուրսբերման համար: Եթե դրա աշխատանքը խանգարվում է, մեծ քանակով ճարպ, աղ, ալյուր, համեմունքներ պարունակող մթերքն ամբողջությամբ չի վերամշակվում, ինչը կարող է սրտխառնոցի և ինքնազգացողության վատացման պատճառ դառնալ:

Արտաթորանք: Օրգանիզմի աշխատանքի մասին միշտ կարելի է պատկերացում կազմել մեզի և արտաթորանքի միջոցով: Երբ լյարդը չի կարողանում նորմալ կատարել իր աշխատանքը, արտաթորանքը կարող է շատ բաց գույն ստանալ, իսկ մեզը՝ հակառակը:

Տհաճ համի զգացում բերանում: Այս նշանը ևս կապված է օրգանիզմում տոքսինների և այլ նյութերի կուտակման հետ:

(Visited 33 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх