Գաթան ստացվում է շատ համեղ, թեթև և չափավոր քաղցր։ Պատրաստվում է շատ արագ և հեշտ։
Անթերի է և սուրճի հետ համտեսելու, և տոնական սեղանին մատուցելու համար։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- 500գ ալյուր
- 0,5թ․գ սոդա
- մի պտղունձ աղ
- 200գ կարագ
- 200գ թթվասեր
խորիզի համար․
- 170գ թթվասեր
- 150գ շաքարավազ
- 50գ կարագ
- լրացուցիչ․ 1 ձու; 50գ ընկույզ
Պատրաստման եղանակ․
Մաղելով լցնել ալյուրն ու սոդան, խառնել։ Ավելացնել կարագը և աղը և ձեռքերով խառնել այնքան, որ փշուր ստացվի։ Զանգվածին ավելացնել թթվասեր և խմոր հունցել։ Ծածկել տոպրակով և 20 րոպեով ուղարկել սառնարանը։
Պատրաստել խորիզը։ Անհրաժեշտ է մաղել ալյուրը, ավելացնել շաքարավազը և խառնել; ավելացնել կարագը և խառնել, որ փշուր ստացվի։
Ընկույզը մանր կտրատել։ Առանձնացնել ձվի դեղնուցն ու սպիտակուցը, յուրաքանչյուրը առանձին հարել։
Խմորը բաժանել 2 մասի, գրտնակել, սպիտակուց քսել և մի շերտի վրա լցնել խորիզի կեսը, բաշխել ամբողջ մակերեսով՝ բացի եզրերից։ Ընկույզ ցանել և ռուլետի պես փաթաթել։ Թեթևակի սեղմել ձեռքով և դեղնուց քսել։ Կտրատել թեք կտորների և դնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ։
Պատրաստի գաթաների վրա մի քիչ խորիզ ցանել և ուղարկել մինչև 180 ջերմաստիճանի տաքացրած ջեռոցը։ Թխել 30-35 րոպե։
Բարի ախորժակ։