Ալեն Սիմոնյանը Ծառուկյանին հիշեցրեց նրա իսկ հայտարարությունը…

ԱԺ ճեպազրույցների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն անդրադարձել են ՀՀԿ-ի հայտարարությանը.

«Չեմ հետևում, որովհետև շատ պատճառներ կան. կարծում եմ՝ քաղաքական օրակարգում իրենց խոսքն այդքան էլ կշիռ չունի ու այն գնահատում եմ ևս մեկ պատճառ՝ շատ ակտիվ մասնակցել հանրաքվեին, գնալ, ասել՝ այո:

Ակնհայտ է, որ ինչ-որ ուժեր փորձելու են քողարկված ձևով, բացեիբաց սաբոտաժի ենթարկել հանրաքվեի պրոցեսը…»,- ասել է փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի ձգձգվող դիրքորոշմանը հանրաքվեի հետ կապված, Ալեն Սիմոնյանը նշել է.

«Ենթադրում եմ՝ այն հայտարարությունը, որը հնչել է հեղափոխությունից հետո կամ ընթացքում, կմնա պարոն Ծառուկյանի ու ԲՀԿ-ի օրակարգում, իսկ դա այն է, որ կուսակցությունը ՀՀ ժողովրդի հետ է, և որոշումը կկայացվի այդ տրամաբանությունից ելնելով՝ հղումներ չանելով տարատեսակ արդարացումների, բացատրությունների»:

Նշենք, որ այսօր ժամը 16:00-ին ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստ է հրավիրել:

(Visited 96 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх