Էրդողանը զանգահարել է Պոլսի հայոց պատրիարքին…

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին դեղորայքի հարցում օժանդակություն ցուցաբերել, գրում է ermenihaber-ը:

Այս մասին Էրդողանը հայտնել է Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք․ Մաշալյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։

Էրդողանը նշել է,

որ քայլեր են ձեռնարկվում դեղորայքի հարցում Հայաստանին օգնություն ցուցաբերելու համար։

Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադառնալու խնդրին՝ նշելով,

որ այդ հարցում դյուրացումներ են մտցվել, հավելում է լրատվամիջոցը։

(Visited 26 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх