Սննդաբանները պատմել են, թե որ ըմպելիքները չի կարելի խմել սոված փորին

Կան մի շարք ըմպելիքներ, որոնք մարդիկ սիրում են խմել արթնանալուն պես։ Սակայն մասնագետները խորհուրդ չեն տալիս դա անել և բացատրել են, թե՝ ինչու։

Ցուցակում առաջինը՝ սառը ջուրն է։ Մասնագետները նշում են, որ այն չի կարելի խմել արթնանալուց անմիջապես հետո, քանի որ այն ստամոքսի կծկումներ է առաջացնում։

Այն կարող է բերել ստամոքսի ցավերի և մարսողության խանգարումների։

Նույնչափ վտանգավոր է նաև հանքային ջուրը. գազերի պատճառով այն գրգռում է մարսողական օրգանների լորձաթաղանթները, դա կարող է նույնիսկ բորբոքումների հանգեցնել։

Թարմ քամված հյութերը նույնպես չի կարելի խմել սոված փորին, նրանք նույն հատկություններն ունեն, ինչ՝ սուրճը։

Կաթնաթթվային ըմպելիքները նույնպես ավելի լավ է օգտագործել ուտելուց հետո։

Սուրճը վնասակար է սոված փորին՝ կոֆեինի պատճառով, որի շնորհիվ ակտիվորեն մարսողական հյութեր և լեղի է արտադրվում։

Մասնագետներն արթնանալուց անմիջապես հետո գոլ ջուր են խորհուրդ տալիս խմել։

(Visited 152 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх