5 պարզ միջոց՝ պարանոցի մաշկի թարմությունն ու երիտասարդությունը պահպանելու համար

Մարդկանց մեծամասնությունը ցանկանում է հնարավորինս երկար պահպանել երիտասարդությունը, ինչի համար չի խնայում գումարը, գնում է թանկարժեք կոսմետիկ միջոցներ և դիմում հատուկ պրոցեդուրաների օգնությանը:

Սակայն մաշկի մասին հոգ տանելիս մարդիկ հիմնական շեշտը դնում են դեմքի մաշկի վրա՝ մոռանալով, որ հարկավոր է խնամել նաև պարանոցի մաշկը: Սա է պատճառը, որ ժամանակի ընթացքում այդ հատվածում մաշկը դառնում է կնճռոտ ու բարակ:

կայքը ներկայացրել է մի քանի բնական միջոց, որոնք թույլ կտան խնայել գումարը, սակայն պահպանել պարանոցի մաշկի երիտասարդությունն ու թարմությունը: Ընդ որում՝ այս միջոցներն, ի տարբերություն քիմիական կոսմետիկ միջոցների ու վնասակար պրոցեդուրաների, բնական են և չեն ունենում բացասական հետևանքներ:

1. Վիտամին C

Հակաօքսիդանտների լավագույն աղբյուրներից մեկը վիտամին C-ն է, որը կարելի է ստանալ այդ տարրով հարուստ սննդամթերքից:

Մաշկն արագ հագեցնելու համար կարելի է նաև օգտագործել L-ասկորբինաթթու պարունակող շիճուկ:

2. Խուսափել արևային այրվածքներից

Պարանոցի մաշկը կարող է նաև վնասվել հաճախ արևի ճառագայթների ազդեցությանը ենթարկվելու հետևանքով: Սա նշանակում է, որ հարկավոր է միշտ օգտագործել արևապաշտպան քսուքներ, որոնք պարունակում են տիտան ու ցինկ, քանի որ այդ միացությունները պաշտպանում են արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից (և՛ երկար, և՛ միջին ճառագայթներից):

3. Պարբերաբար մարզվել

Պարանոցի երիտասարդ ու ձիգ մաշկ ունենալու համար հարկավոր է կատարել մի քանի վարժություն: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պարբարաբար մարզվող մարդիկ ունեն ավելի առաձգական ու հաստ մաշկ: Բացի այդ, այս վարժությունները բարելավում են թթվածնի շրջանառությունը:

4. Ընդունել կոլագեն

Կոլագենը, որպես շարակցական հյուսվածքի մաս, պատասխանատու է մաշկի բջիջների մշտական թարմացման, ինչպես նաև մաշկի ձգության համար: Այն անչափ կարևոր է մաշկի առաձգականության համար, ուստի երիտասար մաշկ ունենալու համար խորհուրդ է տրվում կոլագենային հավելումներ ընդունել:

5. Քնելուց առաջ ճարպաթթուներ օգտագործել

Օմեգա-3 ու օմեգա-6 ճարպաթթուներով հարուստ սնունդ օգատագործելն անչափ կարևոր է, քանի որ այդ տարրերն օգտագործվում են մաշկի բջիջների վերականգնման ու կոլագենի արտադրման համար: Այս նյութերի անհրաժեշտ քանակությունը ստանալու համար հարկավոր է ամեն երեկո ուտել սարդիններ, սպանախ, սաղմոն, դդմի սերմեր, ավոկադո, կտավատի սերմեր: Սակայն այս ամենը հարկավոր է ուտել քնելուց 4 ժամ առաջ:

Բացի այդ, հարկ է հիշել, որ մաշկի ցանկացած փոփոխության դեպքում անհրաժեշտ է խորհրդակցել մաշկաբանի հետ և չզբաղվել ինքնաբուժությամբ:

(Visited 230 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх