Սա խմում ենք ամեն օր, այն քայքայում է մեր օրգանիզմը…

Ընդհանուր ըմպելիքներից ամենաշատը վաճառվող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներն են։ Իսկ ինչո՞ւ են դրանք վնասակար։

Առաջարկում ենք իմանալ ավելի մանրամասն։

Հոգ տարեք ինքներդ ձեր մասին, գնահատեք ձեր կյանքի յուրաքանչյուր ակնթարթը։

Համացանցում շատ է ինֆորմացիան՝ այս ծայրահեղ վնասակար ըմպելիքի մասին, սակայն դա այնքան էլ չի ազդում դրա օգտագործման քանակի և հաճախականության վրա։

Մենք հույս ունենք, որ կվերանայեք ձեր կարծիքը՝ գազավորված ըմպելիքներ խմելու վերաբերյալ։

Օստեոպորոզ

Քաղցր գազավորված ջուրը պարունակում է կոֆեին և ֆոսֆորաթթու։ Հետազոտութունների արդյունքում պարզ է դարձել, որ և կանայք, և տղամարդիկ, ովքեր հաճախ են խմում նմանատիպ ըմպելիք, ավելի թույլ ոսկորներ ունեն։

Մասնագետները պնդում են, որ ֆոսֆորաթթուն հանգեցնում է ոսկորներից կալցիումի ակտիվ պակասելուն։

Այդ պատճառով էլ խստորեն արգելվում է օգտագործել քաղցր գազավորված ջուր բոլոր նրանց, ովքեր ունեն օստեոպորոզ կամ կալցիումի յուրացմանը խանգարող հիվանդություններ, նաև 50 տարեկան անց անձանց։

Ոչ ալկոհոլային քաղցր ըմպելիքները զբաղեցնում են առաջին տեղը՝ ճարպակալման պատճառների շարքում։ Ամեն օր 250-300մլ նման ըմպելիք օգտագործելով՝ ամսական կարող եք նկատել +2,5կգ քաշի ավելացում։

Գազավորված քաղցր ըմպելիքների օգտագործումը կարող է առաջացնել հորմոնային և ֆիզիոլոգիական խնդիրների մի ամբողջ շարք, որոնք ձեզ արդյունքում հիվանդ մարդ կդարձնեն։

Սա վատագույն բանն է, որ կարող եք անել ձեր լյարդի համար։

Քաղցր գազավորված ըմպելիքները վնասում են ատամների էմալը ու քայքայում ատամները։ Ըմպելիքների քիմիական բաղադրությունը ավելի շատ է վնասում ատամները, քան շաքարավազը, կոնֆետները և այլ քաղցրավենիքները։

Երիկմաներում քարերը և երիկամների քրոնիկ հիվանդությունները նույնպես կարող են դառնալ գազավորված ըմպեկլիքներ օգտագործելու հետևանք։

(Visited 466 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх