Տնական բուլկիների պատրաստման 2 հեշտ բաղադրատոմս…

Պահպանեք 2 լավագույն բաղադրատոմսերը:

Կաթով բուլկի. անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 2բժ ալյուր
  • 2/3բժ կաթ
  • 1/3բժ բուսայուղ
  • 3թ.գ. փխրեցուցիչ
  • 1/2թ.գ. աղ

Պատրաստման եղանակ.

Նախապես միացնել ջեռոցը՝ 220 ջերմաստիճանի ներքո:

Խառնել ալյուրն ու փխրեցուցիչը, նաև աղը: Եթե քաղցր բուլկի եք ուզում, շաքարավազ ավելացրեք, իսկ ոչ քաղցր թվածքի համար՝ կանաչի, օրեգանո, ռեհան:

Միացնել չոր խառնուրդը հեղուկ բաղադրիչներից պատրաստված խառնուրդի հետ:

Խմորից գնդիկ պատրաստել և գրտնակել՝ 3-4սմ հաստությամբ շերտ ստանալով: Բաժակով կամ ֆորմայով կլորակներ կտրել, դեղնուց քսել, թխել 20 րոպե՝ արդեն տաքացրած ջեռոցում:

Մածունով և կարագով բուլկի. անհրաժեշտ բաղադրիչներ

  • 400գ ալյուր
  • 100գ շաքարավազ
  • 250մլ մածուն
  • 175գ կարագ
  • 3/4թ.գ. աղ
  • 1/2թ.գ. փխրեցուցիչ
  • 1/2թ.գ. սոդա

Պատրաստման եղանակ.

Միացնել ջեռոցը՝ մինչ 220 ջերմաստիճանի:

Ալյուրը մաղել, խառնել փխրեցուցիչի, աղի, սոդայի հետ:

Ավելացնել փափկած կարագը և պատառաքաղով խառնել այնքան, որ փշուր ստացվի:

Լցնել մածունը, խառնել:

Խմորը բաժանել 2 մասի, գնդիկի ձև տալ, գրտնակել: Բաժակով 6 կլորակ կտրել կամ բաժանել 6 եռանկյունների: Նույնն անել խմորի մյուս կեսի հետ:

Բուլկիները դնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ, թխել 12 րոպե:

Ցանկության դեպքում կարող եք նախքան թխելը բուլկիների վրա շաքարավազ կամ խորիզ ցանել:

Բարի ախորժակ:

(Visited 1 892 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх