Ինչպես պատրաստել կիտրոնով տորթ …

Բաղադրիչներ՝

խմորի համար՝

ձու – 4 հատ,

շաքարավազ – 1 բաժակ,

կիտրոն – 2 հատ,

փխրեցուցիչ – 1 թ. գդ.,

սոդա – 1/2 թ. գդ.,

ալյուր – 1,5 բաժակ,

կրեմի համար՝

կիտրոն – 1 հատ,

բարձր յուղայնությամբ թթվասեր – 300 գ,

շաքարավազ- 1 բաժակ,

կիտրոն զարդարանքի համար – 1 հատ

Պատրաստման եղանակը՝

Խմորի և կրեմի համար նախատեսված կիտրոնները լվանալ, կտրատել, դնել կաթսայի մեջ, ջուր լցնել վրան և եփել 15 րոպե:

Եփված կիտրոնը աղալ: Ձուն հարել շաքարավազի հետ, խառնել կիտրոնի զանգվածի 2/3 մասը:

Ալյուրը մաղել, խառնել սոդային և փխրեցուցչին: Ալյուրն ու ձվով զանգվածը խառնել:

Տապակի մեջ յուղաթուղթ դնել, խմորը լցնել, թխել 200 աստիճանում: Թխված խմորը կիսել:

Թթվասերը հարել շաքարավազի հետ ու ավելացնել կիտրոնի մնացած մասը: Լավ խառնել կրեմը:

Խմորի մի կեսին քսել կրեմը, ծածկել երկրորդ կեսով, դնել սառնարանի մեջ մի քանի ժամ: Հանել, զարդարել կիտրոնի շերտիկներով:

(Visited 509 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх