Ինչպես պատրաստել ձմերուկով պաղպաղակ տան պայմաններում…

Տնային պայմաններում պատրաստված ձմերուկով պաղպաղակը յուրահատուկ համ ունեցող հաճույք է ամառային այս շոգ օրերին:

Այսպիսով, 7-8 բաժին պաղպաղակ պատրաստելու համար անհրաժեշտ է 150գր. ձմերուկի միջուկ (իհարկե, առանց կորիզների), 130-150գր. յուղալի սերուցք, 2-3 ճաշի գդալ շաքարի փոշի:

Սերուցքը հարկավոր է հարել և խառնել շաքարի փոշին:

Հաջորդիվ ձմերուկի միջուկը բլենդերի օգնությամբ պետք է հարել, ինչից հետո ստացված երկու զանգվածներն անհարժեշտ է միասին խառնել և միատարր զանգված ստանալ:

Վերջում խառնուրդը պետք է լցնել պաղպաղակների հատուկ կաղապարների մեջ և սառեցնել:

(Visited 247 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх