Ձմերուկի օգտակար ու վնասակար հատկությունները…

Ձմերուկը գրեթե 90 տոկոսով բաղկացած է ջրից, դա է պատճառը, որ այն հագեցնում է ծարավը: Ձմերուկը պարունակում է մեծ քանակությամբ ածխաջրեր, այն տալիս է էներգիա: Այն հատկապես օգտակար է ֆիզիկական ակտիվություն ունեցող մարդկանց համար:

Ձմերուկը հարուստ է C և A վիտամիններով, հանքանյութերով: Ձմերուկը նաև հարուստ է մագնեզիումով, որն օգնում է յուրացնել կալցիումը, ինչն էլ այնքան անհրաժեշտ է ոսկրերի ամրության համար:

Օգտակար են նաև ձմերուկի կորիզները, դրանք պարունակում են ֆոսֆոր, մագնեզիում, վիտամին PP: Նախընտրելի է կորիզներն ուտել չորացրած կամ տապակած վիճակում:

Բայց ձմերուկը նաև վնասակար հատկություններ ունի: Այն չի կարելի ուտել անսահմանափակ քանակությամբ: Ձմերուկ ուտելիս երիկամները ծանրաբեռնվում են: Շաքարի մեծ քանակությունը դուրս բերելու համար օրգանիզմը բավականին շատ ջուր է ծախսում: Այսպես, ջրի հետ դուրս են բերվում ավելի շատ հանքանյութեր, քան օրգանիզմի թունավոր նյութերը:

(Visited 794 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх