Ես տառապում եմ արթրիթով. այս պարզ վարժությունները փրկում են ինձ ցավերից…

Ֆիզիկական վարժությունները օգտակար են արթրիթով տառապողների համար:

Դրանք նպաստում են հոդերի ամրությանն ու ճկունությանը:

Մենք առաջարկում ենք արթրիթի առաջացրած ցավերը վերացնող պարզ վարժություններ:

Մարզումների գրագետ կազմված ծրագիրը կօգնի՝

. ամրացնելու մկանները

. պահպանելու ոսկորների առողջությունը

. բարձրացնելու ակտիվությւոնը

. բարելավելու քնի որակը

. վերահսկելու մարմնի քաշը

. պահպանելու լավ տրամարդրությունը

Սկզբում ձեզ կարող է թվալ, որ շարժումները միայն ուժեղացում են ցավը, բայց դա այդպես չէ: Այնուամենայնիվ, ֆիզիկական վարժություններից առաջ պետք է անպայման խորհրդակցել բժշկի հետ:

Դուք կարող եք փորձել տարբեր վարժություններ՝ թե՛ ուժային, թե՛ շարժական, թե՛ ֆիթնես:

Ուժային վարժությունները ուղղված են մկանների ամրության մեծացմանը, իսկ ամուր մկանները, ինչպես հայտնի է, հուսալիորեն պահում են հոդերը: Մի մոռացեք տարբեր մկանները հաջորդաբար մարզել, երկու օր շարունակ նույն վարժությունները պետք չէ անել: Շաբաթաան երկու օր ուժային վարժությունները միանգամայն բավական են:

Ակտիվ-շարժողական վարժությունները նվազեցնում են հոդերի կոշտությունը և թույլ են տալիս դրանց ամբողջ ուժով աշխատել: Այդ վարժությունները կարելի է ամեն օր անել:

Ֆիթնեսով զբաղվելը ձեզ էներիգիա կպարգևի ամբողջ օրվա համար: Ֆիթնեսը օգտակար է հատկապես սիրտ-անոթային համակարգի համար: Դուք կարող եք ընտրել քայլքը, լողը կամ հեծանիվով զբոսանքը: Խորհրդակցեք ձեր բժշկի հետ վարժություններն ընտրելուց առաջ:

(Visited 272 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх