Իսրայելում ձմերուկից վառելիք ստանալու տեխնոլոգիա է մշակվել…

Իսրայելցի մասնագետներին հաջողվել է ձմերուկից վառելիք ստանալու տեխնոլոգիա մշակել, հաղորդում է Evo-rus.com տեղեկատվական-լրատվական պորտալը։
Խոսքը մալազիական ձմերուկի մասին է, որն աճեցնում են սերմերի համար: Այս ձմերուկների կեղևն ու միջուկը, որպես կանոն, զանգվածի 97%-ն են կազմում: Դրանք նետում են որպես թափոններ։

Հայֆայի համալսարանի աշխատակիցները մի քանի տասնյակ ձմերուկ են հավաքել, որից հետո հյութից ֆերմենտացրել են կենսաէթանոլ: Գիտնականները ենթադրում են, որ այս վառելիքի շնորհիվ մարդիկ ավելի քիչ կախված կլինեն ածխից, բնական գազից ու նավթից:

Բացի այդ, էթանոլը ներառված է որպես ախտահանող նյութերի հիմնական բաղադրիչ:

Մասնագետները նաև պարզել են, որ ձմերուկի թափոնները կարող են օգտագործվել լիկոպին արտադրելու համար՝ սննդային հավելանյութ, որն ունի հակաօքսիդիչ հատկություններ:

(Visited 93 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх