Հետաքրքիր փաստեր ճերմակ մազերի մասին…

Չնայած կանանցից ոմանք հպարտանում են իրենց ճերմակ մազերով, այնուամենայնիվ շատերը սարսափով են ընդունում նոր սպիտակ մազերի երևան գալը: Գիտնականները համառորեն աշխատում են այն ուղղությամբ, որ կանխեն սպիտակ մազերի երևան գալը:

1. Ճերմակ մազերի երևան գալու հիմնական պատճառը ծերանալու գործընթացն է

Մասնագետներն այդ գործընթացը անվանում են 50-50-50-ի կանոն: 50 տարեկանին մոտ բնակչության 50 տոկոսի մոտ մազերի 50 տոկոսը ճերմակ է:

2. Ազգային պատկանելությունը նշանակություն ունի

Որպես կանոն, կովկասցիները ավելի վաղ տարիքում են ճերմակում, իսկ կարմրահերները՝ ավելի շուտ: Նրանց հաջորդում են ասիացիներ և աֆրոամերիկացիները: Գիտնականներն առայժմ չեն պարզել այդ երևույթի պատճառը:

3. Սթրեսը որոշակի դերակատարություն ունի

Սթրեսը ազդում է ինչպես մաշկի վիճակի, այնպես էլ մազերի վրա: Հիվանդության ժամանակ հաճախ մարդը մազաթափություն է ունենում, դրանից հետո աճում են արդեն սպիտակ մազեր:

4. Կենսակերպը կարևոր է

Ծխելը, օրինակ, իր ազդեցությունն է թողնում ինպես մաշկի, այնպես էլ մազերի վրա: Հայտնի է, որ B12-ի ցածր մակարդակը հանգեցնում է մազերի պիգմենտացիային: Ձեր սննդակարգի մեջ ներառեք լյարդ և գազար:

5. Մազերը և նրանց գույնը միանգամայն տարբեր իրողություններ են

Մազերի ցողունային բջիջները պատասխանատու են մազերի կառուցվածքի համար, իսկ գույնի համար պատասխանատու են պիգմենտային ցողունային բջիջները: Ներկայում գիտնականները փորձում են բացահայտել՝ հնարավո՞ր է արդյոք դեղամիջոցներով կանխել մազերի ճերմակելու գործընթացը:

6. Ձեր մազերը ընթացքում չեն ճերմակում, նրանք արդեն ճերմակած են աճում

Մեկ մազը աճում է մեկ տարուց մինչև երեք տարի ընկած ժամանակահատվածում, այնուհետև այն ընկնում է, և նրա փոխարեն ուրիշ մազ է աճում: Տարիքի հետ այդ նոր մազերը ճերմակ են աճում: Ձեր օրգանիզմում նոր մազի աճման համար անհրաժետ են նոր պիգմենտային բջիջներ, իսկ դրանք տարիքի հետ մաշվում են:

Իսկ եթե այնուամենայնիվ ձեր մազերը ճերմակել են, առայժմ դրանք քողարկելու ամենաարդյունավետ միջոցը ներկելն է: Կան նաև կարճաժամկետ միջոցներ: Եթե քիչ են ճերմակ մազերը, կարելի է օգտագործել մազերի ստվերաներկ. այն պետք է քսել միայն սպիտակ մազերին, լվացվում է ջրով: Կարելի է մազարմատները ներկող սփրեյ օգտագործել, ինչպես նաև հատուկ գունային շամպուն:

(Visited 319 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх