Պատրաստեք լոբիով այս վրացական անչափ համեղ ուտեստը և այն կդառնա ձեր ամենասիրելի ուտեստներից մեկը

Անուշաբույր, հագեցնող և անչափ համեղ վրացական լոբիով ուտեստ, որը մեկ անգամ պատրաստելուց և համտեսելուց հետո ձեր ամենասիրելի ուտեստն է լինելու

Բաղադրիչներ

լոբի հատիկավոր — 500 գր

լոլիկ — 200 գր

լոլիկի մածուկ — 2 թ/գդ

տաքդեղ — 150 գր

սոխ — 150 գր

սխտոր — 3-4

պճեղ խմելի սունելի — 2 թ/գդ

ուրց — 1 թ/գդ

համեմ — 100 գր

աղ

բուսայուղ

Պատրաստման եղանակ

Լոբին խորհուրդ ենք տալիս կարմիր (սպիտակ լոբին էլ, ոչինչ, բայց կարմիրով ավելի համեղ է) վերցնել, որը լավ կեփվի և մեր ուտեստի համար լավ հիմք կլինի։ Լոբին գիշերը կամ 3-4 ժամով թրջում ենք։

Այնուհետև ջուրը փոխում ենք, դնում կրակի վրա և հասցնում եռման աստիճանի։ Աղ չենք անում։ Եփում ենք թույլ կրակի վրա, փակ կափարիչով, մոտ 1,5-2 ժամ։ Սոխը մաքրում ենք, մանր կտրատում։

Թավայի մեջ բուսայուղը տաքացնում ենք, լցնում ենք սոխն ու տապակում ենք` մինչև ոսկեգույն դառնա։ Ավելացնում ենք խորանարդաձև կտրատած տաքդեղը և մոտ 2-3 րոպե անընդհատ խառնելով տապակում ենք։ Լոլիկի վրա եռման ջուր ենք լցնում, այնուհետև կեղևազրկում ենք և մանր կտորներով կտրատում։

Այնուհետև թավայի մեջ ենք լցնում լոլիկն ու լոլիկի մածուկը և խառնում ենք։ Եթե ամռանն ենք պատրաստում, լոլիկի մածուկի կարիք չկա, իսկ ձմռանը անպայման լոլիկի մածուկ պետք է ավելացնել։ Ավելացնում ենք խմելի-սունելին, ուրցը, մանրացված սխտորը և աղը։ Խառնում ենք, թույլ կրակի վրա փակ կափարիչով մոտ 15-20 րոպե շոգեխաշում ենք, կամ էլ այնքան մինչև բանջարեղենը ամբողջությամբ փափկի։ Լոբին պետք է այնքան եփել, մինչև լավ փափկի։

Պատրաստի լոբու գրեթե ողջ ջուրը թափում ենք (2 բաժակ պահում ենք)։ Այնուհետև լոբու մի մասը մանրացնում ենք։ Կարող ենք ճզմիչով խյուսի վերածել։ Անհրաժեշտության դեպքում լցնում ենք լոբու ջուրը։

Ավելացնում ենք տապակած բանջարեղենը և կտրատած համեմը։ Լավ աղ ենք անում, խառնում ենք և ըստ անհրաժեշտության լոբու ջուրն ենք ավելացնում։ Եփում ենք թույլ կրակի վրա ևս 5 րոպե` մոտավոր։

Լոբիոն մատուցում ենք տաք վիճակում։

Անուշաբույր, հագեցնող և անչափ համեղ վրացական ուտեստ ` «Լոբիո»:

Ցանկության դեպքում կարող եք մի քիչ մանրացված ընկույզ ավելացնել

(Visited 3 115 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх