Սրտանոթային հիվանդությունների ախտանշաններ, որոնք ոչմի դեպքում չի կարելի անտեսել

Սրտանոթային հիվանդությունները շատ վտանգավոր են ու տարածված: Դրանք համարվում են մարդկանց մահացության հիմնական պատճառը, ուստի նման խնդիրների մասին վկայող ախտանշաններն իմանալն անչափ կարևոր է: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 նախազգուշացնող ախտանշան, որոնք հուշում են սրտի աշխատանքի խանգարման մասին:

1. Կրծքավանդակի ու թևի ցավ

Սրտի նոպայի մասին վկայող հիմնական ախտանշանը ձախ ձեռքի արտասովոր ցավն է: Տղամարդկանց մոտ ցավը կարող է արտահայտվել միայն ձախ ձեռքի հատվածում, մինչդեռ կանանց դեպքում այն կարող է լինել ինչպես ձախ, այնպես էլ աջ ձեռքում:

2. Հազ

Մշտական հազը կարող է վկայել սրտի անբավարարության կամ թոքերի աշխատանքի խանգարման մասին, ուստի հարկավոր է հնարավորինս շուտ խորհրդակցել բժշկի հետ և բուժզննում անցնել:

3. Ոտքերի, ոտնաթաթերի և կոճերի այտուցներ

Եթե սիրտը ճիշտ է կատարում իր գործառույթները, ապա այն չի ազդի մարմնի որևէ այլ հատվածի վրա, մինչդեռ սրտանոթային հիվանդությունների դեպքում օրգանիզմում կարող է հեղուկ կուտակվել, որը կազդի ստոին վերջույթների նյարդերի վրա՝ առաջացնելով այտուցներ:

4. Ախորժակի վատացում ու սրտխառնոց

Սրտանոթային հիվանդությունների մասին վկայող ախտանշաններից մեկն է նաև ախորժակի վատացումը: Բացի այդ, այս դեպքում հիվանդների մոտ կարող է նկատվել անգամ սրտխառնոց ու հագեցվածության զգացում, անգամ եթե նրանք վաղուց ոչինչ չեն կերել:

5. Անհանգստության բարձր մակարդակ

Հետազոտությունները ցույց են տվել, որ անհանգիստ մարդիկ հաճախ են տառապում սրտամկանի ինֆարկտից: Ավելորդ սթրեսները, ծանրաբեռնվածությունը, վատ սովորություններն ու մի շարք այլ անբարենպաստ գործոններ կարող են բարձրացնել անհանգստության մակարդակը, ինչը բացասաբար է ազդում սրտամկանի վրա: Սթրեսը հանգեցնում է զարկերակային ճնշման բարձրացման ու սրտի զարկերի արագացման, ինչն էլ կարող է լուրջ հետևանքներ ունենալ:

(Visited 240 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх