Այս պարզ բաղադրատոմսով տան պայմաններում պատրաստեք համեղ սուջուխ

Մեկ մետրանոց թելերի վրա շարում են թարմ ընկույզը և մի քանի օր կախում, որպեսզի լավ չորանա: Դոշաբից թանձր շփոթ են սարքում և թելի վրա շարած ընկույզը թաթախում են մեջը:Կախում են, տակը դնում փոքրիկ պնակներ, որպեսզի շարոցից ծորածները հավաքվեն մեջը:

Մեկ ժամ հետո նորից են թաթախում շփոթի մեջ և կախած թողնում են, մինչև չորանալը: Պատրաստելու համար պետք է ընտրել խոշոր, բարակ կեղև ունեցող ընկույզ, լցնել ջուրը և թողնել 5-6 ժամ:

Ջրից հանել, ցամաքեցնել, զգուշությամբ ջարդել, այնպես որ չփշրվեն միջուկները, երկու կես անել և շարել մոտ 1 մետր երկարության վուշե թելի վրա: Շարելուց հետո կախել պարանից, որ չորանա:

Այդպես թողել 4- 5 օր: Շփոթը պատրաստելու համար վերցնել խաղողի խտացրած շիրա (խաղողի հյութը եփել այնքան, որ մնա իր ծավալի կեսի չափ, եթե խաղողը քաղցր է ավելի քիչ եփել):

Կարելի է նաև դոշաբ օգտագործել, որը պետք Է խառնել ջրին, հավասար քանակությամբ և 30 րոպե եռացնել: Հետո ալյուրը ջրով բացել, անցկացնել թանզիֆի միջով և աստիճանաբար լցնել շիրայի կամ դոշաբի վրա: Լավ խառնել մինչև պնդանա:

Պատրաստ լինելը իմանալու համար 1 գդալ շփոթ լցնել ափսեի մեջ և սառեցնել, եթե դոնդողանման է, ուրեմն պատրաստ է:

Կրակից վերցնելուց 15 րոպե առաջ ավելացնել համեմունքներ: Թելով շարած ընկույզը ընկղմել շփոթի մեջ, մի քանի վայրկյան պահել, հանել և կախել չորանալու, թողնել 30-40 րոպե, նորից ընկղմել շփոթի մեջ և նորից կախել վերջնական չորանալու համար: Կախանի տակ դնել ամաններ:

Սուջուխի չորացումը տևում է 10-15 օր: Չորացած սուջուխը պետք է կտրատել 25-30 սմ երկարությամբ, թաթախել փշատի ալյուրի մեջ կամ բոված ալյուրի մեջ և պահել չոր, սառը տեղում:

10 կգ սուջուխի համար անհրաժեշտ Է 2,5 կգ ընկույզի միջուկ, 26 լ խաղողի շիրա կամ 11-13 լ դոշաբ, 2,5 կգ ալյուր, 4 գ մեխակ, 4 գ դարչին, 6 գ հիլ:

(Visited 7 095 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх