Սմբուկի օգտակար հատկությունների մասին, այն համարվում է հզոր հակաօքսիդանտ…

Ամառային ամիսներին ամենից շատ օգտագործվող բանջարեղեններից մեկը սմբուկն է, որը հայտնի է նաև առողջարար և օգտակար հատկություններով:

1. Հզոր հակաօքսիդանտ հատկություններ

Սմբուկը պարունակում է սննդարար նյութեր, որոնք էլ ապահովում են բանջարեղենի մուգ մանուշակագույն գույնը: Սմբուկը կարող է նվազեցնել սրտային հիվանդությունների, քաղցկեղի որոշ տեսակների և սրտի կաթվածի վտանգը: Այն կարող է դանդաղեցնել ծերացման գործընթացը:

2. Քաղցկեղի կանխում

Գիտնականներն ապացուցել են, որ սմբուկը հիանալի հակաքաղցկեղային ազդեցություն է ունենում: Այն նվազեցնում է արյան հոսքը դեպի քաղցկեղային բջիջներ` բարդացնելով դրանց տարածումը:

3. Պաշտպանում է ուղեղը

Լաբորատոր հետազոտությունների օգնությամբ գիտնականները պարզել են, որ սմբուկը կարող է պաշտպանել ուղեղի բջիջները ազատ ռադիկալներից եկող վնասից: Ազատ ռադիկալները կարող են մեծացնել քաղցկեղածին բջիջների զարգանալու և հիշողության քայքայման վտանգը:

4. Օգնում է նիհարելուն

Սմբուկը շատ քիչ քանակությամբ կալորիա է պարունակում և հիանալի է նիհարելու համար: Այն մանրաթելերի հիանալի աղբյուր է: Այն նաև մեծ քանակությամբ ջուր է պարունակում և ապահովում է օրգանիզմն անհրաժեշտ ջրի քանակությամբ:

5. Պարունակում է քիչ ածխաջրեր և ճարպեր

Այն քիչ քանակությամբ ածխաջրեր և ճարպեր է պարունակում, բայց ոչ ձեթի, պանրի կամ ձվի հետ խառնելիս:

6. Նվազեցնում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ և իջեցնում արյան ճնշումը

Գիտնականները պարզել են, որ սմբուկի հյութը զգալիորեն նվազեցնում է խոլեստերինի մակարդակը: Այն նաև հանգստացնում է զարկերակները և այդպիսով նվազեցնում արյան ճնշումը:

7. Այն երկաթի հիանալի աղբյուր է

Երկաթը կարևոր է օրգանիզմի աշխատանքի համար, սակայն չափից ավելի երկաթը կարող է բերել խոլեստերինի մակարդակի ավելացմանը և հոդերի վնասմանը: Սմբուկը կապահովի անհրաժեշտ երկաթի քանակությունն` առանց վնասելու օրգանիզմին:

(Visited 142 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх