Ամուսնու սենյակը կարգի բերելիս կինը մի արտասովոր իր գտավ․․․Նա ուղղակի չկարողացավ զսպել արցունքները

Առավոտյան արթնանալով՝ Ջուլիան նկատեց, որ ամուսինն արդեն տանը չէ: Վերջին ամիսների ընթացքում նա իրեն տարօրինակ էր պահում: Անկողնու մեջ մի քիչ պառկելուց հետո՝ տարեց կինը որոշեց տունը կարգի բերել: Սկսելով ննջասենյակից՝ նա հանկարծ մի նամակ հայտնաբերեց ամուսնու սեղանի վրա: Կարդալով այն՝ Ջուլիան չկարողացավ զսպել արցունքները:

—Սիրելի Ջուլիա, գրում եմ քեզ, մինչ դու քնած ես: Հնարավոր է, որ երբ արթնանաս, ես արդեն այլ մարդ լինեմ: Ես կարծես երկու աշխարհների միջև եմ հայտնվել, և գիտակցում եմ, որ վերջնականապես կորում եմ դրանցից մեկում: Վախենում եմ, որ մի օր այլևս չեմ վերադառնա:

Գուցե վաղն արդեն չհասկանամ, թե ինչ է ինձ հետ կատարվում…Գուցե վաղն արդեն չկարողանամ հայտնել հիացմունքս քեզանով, արտահայտվել, թե որքան եմ գնահատում քեզ…Հնարավոր է, որ վաղն արդեն չհասկա-նամ, թե դու ինչ ես անում ինձ համար: Դու դռների վրա թղթիկներ ես փակցնում, որ ես չշփոթեմ խոհանոցի և ննջարանի դռները:

Երբեմն ականջիս շշնջում ես մեր թոռնիկների անունները: Միշտ համբերատար ես պատասխանում իմ բարկա-ցած հարցերին: Ամեն ինչի համար շնորհակալ եմ, շնորհակալ եմ, որ դեռ կողքիս ես:Գուցե վաղը մոռանամ քո անունը և չկարողանամ քեզ շնորհակալություն հայտնել: Գուցե վաղը չկարողանամ քեզ ասել՝ Ջուլիա, ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ…

Ընդմիշտ քո՝ Թ.Ա

Կարդալ սա առանց արցունքների գրեթե անհնար է: Նույնիսկ Ալցգեյմերի ծանր հիվանդության ժամանակ խորը զգացմուքները հնարավոր է արտահայտել…

(Visited 36 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх