Արդեն համացանցում շրջանառվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրը․․․

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության ներսում լուրեր են պտտվում, թե Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 31-ին կհայտարարի իր հրաժարականի եւ արտահերթ ընտրությունների մասին։ Անգամ ասում են, որ կհայտա-րարի տարեվերջյան ուղերձում։ Թիմը, բնականաբար, չի հաստատում տեղեկությունը, սակայն կան դա հաստա-տող փաստեր։

Օրինակ, արագացվել են Ընտրական օրենսգրքի բարեփոխումները, նախագիծը գրեթե պատրաստ է, երեկ Դա-նիել Իոաննիսյանն ասաց՝ գուցե մինչեւ տարեվերջ ուղարկվի ԱԺ։ Մինչդեռ մի քանի շաբաթ առաջ, երբ վերսկս-վեցին ԸՕ բարեփոխումները, նա մեզ ասել էր, որ նոր ԸՕ կունենանք մարտին, թեեւ կարելի է «պրոցեսն արա-գացնել»։

Փաստորեն, պրոցեսը լույսի արագություն ստացավ։ Կհայտարարեն այն պահին, երբ մարդիկ ամանորյա եռու-զեռի մեջ կլինեն, քաղաքական ուժերը չեն կարողանա ԱԺ-ին պարտադրել վարչապետի նոր թեկնածու։

Ըստ օրենքի՝ եթե ԱԺ-ն 2 շաբաթում վարչապետի թեկնածու չի ընտրում, ԱԺ-ն իրավունքի ուժով ցրվում է, 1.5 ամսից արտահերթ ընտրություններ են կայանում»:

(Visited 7 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх