Լավ լուր․ Հшջորդ փուլով ակնկшլվում է մոտ 50 հայ ռազմшգերիների վերադարձ հայրենիք․ Երկար չենք սպասի

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների վերաբերյալ փաստաբանների կողմից ներ-կայացված միջանկյալ միջոցներ կիրառելու դիմումների քանակը մոտենում է 80-ի։ Նրանց մի մասի՝ շուրջ 15-ի վերաբերյալ նաեւ գանգատներ են ներկայացվել Եվրոպական դատարան։

Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ հավելելով, որ իրենց վստահորդների մեջ կան նաեւ զոհված քաղաքացիական անձինք, որոնց դիակները կամ վերադարձվել են կամ սպասվում է, որ կվերադարձվեն։

Սիրանուշ Սահակյանը նշել է, որ հայրենիք վերադարձված 45 գերիներից բացի ակնկալվում է առնվազն 50-ից ավելի գերեվարված անձանց վերադարձ. «Մեզ հայտնի չեն ժամկետները, բայց չեմ կարծում, որ հաստատված դեպքերով դա շատ ժամանակ պահանջի, առավել խնդրահարույց են լինելու այն աշխատանքները, որոնք միտ-ված են դեռեւս չբացահայտված անձանց փաստաթղթավորելուն, որովհետեւ կա ռիսկ, որ ընթացող գործողութ-յուններով Ադրբեջանը դիրքորոշում կարտահայտի, կոնկրետ խմբաքանակ կընդունի, եւ միգուցե պրոցեսը փակ-ված հայտարարի, մինչդեռ մենք փաստերի ստուգման մակարդակում շարունակենք հայտնաբերել գերեվարման դեպքեր»։

Ըստ Սահակյանի՝ աշխատանքներ են տարվում Հադրութի շրջանի Հին թաղեր եւ Խծաբերդ գյուղերում օրերս տեղի ունեցած մարտերի ժամանակ անձանց գերեվարության հանգամանքները լիարժեք ճշտելու համար։«Այս պահին մենք ունենք 11 հոգանոց խումբ, որոնց խնդիրներով զբաղվում ենք, արդեն կան ապացույցներ, որի հիման վրա կարող ենք խոսել գերեվարության մասին»,- ասել է փաստաբանը։

Այսօր առավոտյան հրապարակումներ եղան այն մասին, որ երեկ երեկոյան ադրբեջանցիների կողմից եւս 2 հայ գերեվարվել է Զանգելանի շրջանում։ Նշվածի վերաբերյալ, սակայն, փաստաբանը հստակ տեղեկություններ չու-ներ․

«Այդ մասին լսել ենք, բայց առնվազն այն խմբի տեղակայման վայրը, որի հարցերով մենք զբաղվում ենք, հստակ գիտենք, իսկ դա եւ Զանգելանը իրարից բավականին հեռու են, ուստի առնվազն մեր խումբը չի կարող գերեվա-րված լինել Զանգելանում, իսկ թե կան խմբեր, որոնց իրենք գերեվարել եւ տարել են Զանգելան կամ անտառնե-րում մնացած մարդիկ կան, որ տեղաշարժման արդյունքում հայտնվել են այդտեղ,եւս հավանական է, բայց Հադ-րութի գյուղերում տեղի ունեցող միջադեպի մեզ հայտնի անձինք չեն հայտնվել եւ չէին կարող հայտնված լինել Զանգելանում»։

Խոսելով հայրենիք վերադարձածների մասին՝ Սիրանուշ Սահակյանը նշել է, որ նրանց առողջական վիճակի վե-րաբերյալ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն։ Ինչ վերաբերում է առայժմ Ադրբեջանում պահվող հայ գերիների առողջական վիճակին, դրա մասին ստացվող տեղեկությունները դեկլարատիվ բնույթ են կրում եւ վստահելի չեն․

«Ադրբեջանում պահվողների առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը բարձր հուսալիություն եւ արժանահավատություն չունի, ոչ ամբողջական եւ ոչ փաստաթղթավորված տեղեկատվություն է, միակ ապա-հովությունը այն է, որ ՄԻԵԴ-ում ընթացող գործընթաց կա, եւ անձինք դրա հսկողության տակ են, իսկ մնացյալ մանրամասները պարզաբանվում են անձանց վերադարձից հետո, երբ հնարավոր է լինում վիճակի նկարագրու-թյուն անել»։

Փաստաբանի խոսքով՝ անձանց վերադարձը չի բացառում իրավական հետագա գործընթացները ՄԻԵԴ-ում․ «Ավելին, նույնիսկ մինչ հայրենադարձումը մենք հաստատել ենք վատ վերաբերմունքի եւ խոշտանգման դեպ-քեր, այժմ տեղեկատվությունը լրացնելու ենք նաեւ ականատեսների վկայություններով, բուժզննության արդ-յունքներով ենք օբյեկտիվ տվյալներ արձանագրելու, որից հետո նշված անձանց հետ քննարկելով, իրենց ան-վտանգության նկատառումները հաշվի առնելով՝ որոշելու ենք հետագա գործընթացների ռազմավարությունը»։

Հիշեցնենք՝ երեկ՝ դեկտեմբերի 14-ին, «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով մեկնարկել է գերիների փոխանա-կումը։ Հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել 12, ադրբեջանական կողմը Հայաստանին՝ 45 անձի։ Սիրանուշ Սահակյանը տեղեկացրել է նաեւ, որ մինչ պատերազմը գերեվարված հայ անձինք Ադրբեջանում այլեւս չկան։

(Visited 10 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх