Մենք որդուս բնակարան նվիրեցինք, իսկ նա․․․Ամաչում եմ նրա արարքի համար

Ես ունեմ մեծահասակ որդի: Ես ու կինս նրան միշտ պատշաճ ուշադրություն ենք դարձրել՝ փորձելով արժանա-պատիվ և խելացի մարդ մեծացնել:Նա ինձ միշտ կարող էր դիմել՝ օգնություն ստանալու համար: Ես նրան միշտ աջակցել եմ և խորհրդով, և ֆիզիկապես:

Համալսարանն ավարտելուց հետո որդիս աշխատանք գտավ: Գրեթե ամբողջ ժամանակն անցկացնում էր գրա-սենյակում: Հետո սկսեց ընկերություն անել մի աղջկա հետ: Դրանից հետո նա տանը սկսեց ավելի և ավելի քիչ հայտնվել:

Մի քանի ամիս անց մեր որդին ասաց, որ ուզում է ամուսնանալ: ՄԵնք արդեն մի քանի տարի գումար էինք խնայում և կարողացանք 2 սենյականոց բնակարան գնել՝ մեր որդու նորաստեղծ ընտանիքի համար: Տունը ձևակերպեցինք մեր տղայի անունով:

Մենք իսկապես կողմ էինք այդ ամուսնությանը, առավել ևս վաղուց էինք երազում թոռների մասին:Երեք ամիս անց մեզ չափազանց տհաճ անակնկալ էր սպասում: Պարզվեց, որ մեր տղան արդեն վաղուց բուքմեյքերական ընկերություններում է խաղում: Ամբողջ ժամանակն անցկացրել է ոչ թե աշխատավայրում կամ ընկերուհու հետ, այլ խաղադրույքներ է կատարել:

Նա ընկերուհի չի էլ ունեցել, ամուսնանալու պլաններ, բնականաբար, չեն եղել: Իսկ տունը նա նույնպես վա-ճառել և պարտվել է ողջ գումարը:Հիմա նա ոչինչ չունի, խնդրում է, որ իրեն թողնենք մեզ հետ ապրել: Նա ինքն իր ապագայի վրա խաչ է քաշել: Ամաչում ենք, որ նման տղա ենք մեծացրել:

(Visited 11 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх