Փաստորեն հայկակшն կողմին վերադшրձվել է 44 գերի՝ 10 գերի + 2 ազգային հերոսացուի և 2 հայկական գյուղի + 1 բարձունքի դիմաց

Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արձանագրենք մի քանի փաստ․

1. Բացարձակապես ռուսական ջանքերով Հայաստան են վերադարձվել 44 գերի, որոնցից 4 զինծառայող և 1 քաղաքացիական՝ գերեվարված մինչև 27.09.20 թ., և 39 զինծառայող ու քաղաքացիական՝ իշխանության դավաճանության ու ապաշնորհության պատճառով գերեվարված պատերազմի ընթացքում և դրանից հետո։

2. Ադրբեջանին են վերադարձվել 12 հոգի՝ 10 գերի և ազգային հերոսացու 2 մարդասպան դիվերսանտ։

3. Մեր գերիների վերադարձից անմիջապես հետո ՌԴ ՊՆ-ն հրապարակում է թարմացված քարտեզ, որտեղ նախորդ օրը ներառված Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերն այլևս չկան, այսինքն՝ դրանք տրվել են Ադրբեջանին։

4. Փաստորեն՝ հայկական կողմին վերադարձվել է 44 գերի՝ 10 գերի + 2 ազգային հերոսացուի և 2 հայկական գյուղի + 1 բարձունքի դիմաց։

5. Ադրբեջանում շարունակում են գերեվարված մնալ մեր 100-ից ավել, եթե ոչ 100-ավոր տղաները։ Մեր կողմում, ամենայն հավանականությամբ, գերիներ այլևս չկան, համենայն դեպս՝ “արժեքավոր” գերիներ չկան, որոնց դիմաց Ալիևը պատրաստ կլիներ մեր գերիներից որոշներին հետ տալ։ նիկոլն այս առումով հայկական կողմի վերջին խաղաքարտը՝ Ասկերովին և Գուլիևին, հանձնեց թշնամուն։
Ալիևն այլևս մի բանի դիմաց մեր գերիներին կվերադարձնի՝ ՏԱՐԱԾՔԻ։

Այնպես որ՝ Նիկոլի վարած ապաշնորհ, դավաճանական քաղաքականության և հանցավոր անգործության պատճառով այսուհետ գործելու է «հայ գերի՝ հայկական տարածքի դիմաց» սկզբունքը։ Եթե գերիների վերադարձ եք ուզում, պատրաստվեք թշնամուն նոր տարածքներ տալ Արցախից մնացած այս մի ծվեն կտորից, Գեղարքունիքից, Վայոց Ձորից ու Սյունիքից…

Հա, ի դեպ, չմոռանաք ձեզ հարցնել՝ էս որ իբր «բոլորին բոլորի դիմաց» տալիս ենք, ինչո՞ւ է Ադրբեջանը շարունակում նոր գերիներ վերցնել, մոտ 10 նոր գերի ունենք, գիտեի՞ք…»

(Visited 16 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх