Ի՞նչ է թшփառող նյարդը, և ինչո՞ւ է այն шյդքան կարևոր…

Թափառող նյարդն ամենակարևոր նյարդն է, որի գոյության մասին դուք հավանաբար չգիտեք։

Այն նաև մեր օրգանիզմի ամենաերկար և ամենաբարդ նյարդն է։ Այն շատ կարևոր դեր է խաղում մարմնի և գիտակցության միջև կապ ստեղծելու գործընթացում։

Թափառող նյարդի աշխատանքը կարգավորելով դուք ոչ միայն ֆիզիկապես ավելի առողջ կդառնաք, այլ նաև ձեզ ավելի երջանիկ կզգաք ու կհաղթահարեք սթրեսը։

Գիտե՞ք, որ այն ամենը, ինչը տեղի է ունենում ուղեղում, ազդում է նաև ստամոքսի վրա։

Գիտնականները պարզել են, որ այս կապը երկկողմանի է, և այն ամենը, ինչը տեղի է ունենում փորում ազդում է նաև ուղեղի աշխատանքի վրա։

Իսկ ահա ներքին օրգանների և ուղեղի միջև շփումը տեղի է ունենում թափառող նյարդի միջոցով։

Ի՞նչ է թափառող նյարդը

«Թափառող նյարդ» անվանումն առաջացել է լատիներեն vagus nervus անվանումից։ Այս նյարդն ունի բազում ճյուղավորումներ և տարածվում է ամբողջ մարմնով մեկ։

Թափառող նյարդը 12 գանգ-ուղեղային նյարդերից ամենաերկարն է։ Այն ուղեղից ձգվում է մինչև մարսողական համակարգ և օրգաններին ազդանշաններ է հաղորդում։ Այն նաև ճյուղավորվում է պարանոցի, ականջի և լեզվի հատվածներում։

Թափառող նյարդը գործի է դնում մեր պարասիմպատիկ նյարդային համակարգը և ղեկավարում է օրգանիզմի անգիտակից գործողությունները՝ սկսած սրտի ռիթմից մինչև մարսողություն, շնչառություն և քրտնարտադրություն։

Բացի այդ՝ այն կարգավորում է նաև․

Զարկերակային ճնշումը,

Արյան մեջ գլյուկոզայի քանակը,

Երիկամների ֆունկցիաները,

Ղեկավարում է համը և արտադրում է արցունք։

Այլ կերպ ասած՝ թափառող նյարդը շատ մեծ դերակատարում ունի օրգանիզմի ընդհանուր առողջության պահպանման գործընթացում, և այն սերտորեն կապված է մեր օրգանիզմի ամենագլխավոր օրգանների և համակարգերի հետ։

Էմոցիաների մշակումն ու ղեկավարումը նույնպես տեղի է ունենում թափառող նյարդի միջոցով։

Թափառող նյարդը կարող է վնասվել ալկոհոլիզմի, դիաբետի, վիրահատության ժամանակ նյարդի վնասվածքի դեպքում։

Սթրեսը գրգռում է նյարդը։ Անգամ վատ կեցվածքը կարող է բացասաբար ազդել թափառող նյարդի առողջության վրա։

(Visited 38 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх