5 հետաքրքիր փաստ քրոմոսոմների մասին

Քրոմոսոմները էուկարիոտիկ բջիջների միջուկում նուկլեոպրոտեիդային կառույցներ են: Հենց դրանցում է պահպանվում, իրականացվում եւ փոխանցվում ժառանգական տեղեկության մեծ մասը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում քրոմոսոմների մասին մի քանի հետաքրքիր փաստ:

Օրգանիզմում քրոմոսոմների քանակը տարբեր է, եւ ոչ բոլորի մոտ են առկա սեռական քրոմոսոմներ:

Տարբեր օրգանիզմների մոտ տարբեր քանակությամբ քրոմոսոմներ կան: Դրանց թիվը միջինում կազմում է 10-50 քրոմոսոմ: Մարդու դիպլոիդային բջիջները պարունակում են 46 քրոմոսոմ (44 աուտոսոմ, 2 սեռական քրոմոսոմ): Կատուների մոտ, օրինակ, 38 քրոմոսոմ կա, գորիլայի մոտ՝ 48, վագրակատուի մոտ՝ 38, Կամչատկայի խեցգետնի մոտ՝ 208, մոծակների մոտ՝ 6, իսկ E.coli բակտերիայի մոտ՝ ընդամենը 1:

Սակայն ոչ բոլոր օրգանիզմների մոտ կան սեռական քրոմոսոմներ: Օրինակ, իշամեղվի, մեղվի եւ մրջյունի մոտ չկան սեռական քրոմոսոմներ, եւ նրանց սեռը որոշվում է բեղմնավորմամբ: Եթե ձվաբջիջը բեղմնավորվի, ապա կստացվի արու: Անսեռ բեղմնավորման այդ տեսակը համարվում է պարթենոգենեզի ձեւ:

Քրոմոսոմները որոշում են մարդու սեռը

Մարդու սեռը կախված է սեռական քրոմոսոմներից: Մարդու մոտ սպերմատոզոիդները պարունակում են սեռական քրոմոսոմների երկու տեսակներից մեկը՝ X կամ Y, այն դեպքում, երբ կանացի ձվաբջիջները պարունակում են երկու սեռական X քրոմոսոմներ: Բեղմնավորման արդյունքում կարող է ստացվել XX զիգոտ, այդ դեպքում կստացվի աղջիկ, կամ XY, այդ դեպքում կստացվի տղա:

X քրոմոսոմներն ավելի խոշոր են, քան Y քրոմոսոմները

Y քրոմոսոմների չափը կազմում է X քրոմոսոմի մոտ մեկ երրորդ չափը: Եթե X քրոմոսոմը կազմում է
բջիջներում ողջ ԴՆԹ-ի մոտ 5 տոկոսը, ապա Y քրոմոսոմը կազմում է մոտ 2 տոկոսը:

Մարդու քրոմոսոմները պարունակում են վիրուսային ԴՆԹ

Ձեր ԴՆԹ-ի մոտ 8 տոկոսը առաջանում է վիրուսներից ,որոնք հայտնի են որպես Բորնի վիրուսներ: Այդ վիրուսները խոցում են մարդու, թռչունների եւ այլ կաթնասունների նեյրոնները: Բորնի վիրուսի բազմացումը տեղի է ունենում վարակված բջիջների կեղեւում:

Վիրուսային գեները, որոնք կրկնօրինակվում են վարակված բջիջներում, կարող են ինտեգրվել սեռական բջիջների քրոմոսոմներում, եւ երբ դա տեղի է ունենում, վիրուսային ԴՆԹ-ն փոխանցվում է ծնողներից սերունդին: Կա կարծիք, որ Բորնի վիրուսը կարող է մարդկանց մոտ որոշակի հոգեբանական եւ նյարդաբանական հիվանդությունների պատճառ լինել:

Կա քրոմոսոմային մուտացիաների երկու հիմնական տեսակ

Քրոմոսոմային մուտացիաները կարելի է բաժանել երկու հիմնական տեսակի՝ մուտացիաներ, որոնք կառուցվածքային փոփոխություններ են առաջացնում, եւ մուտացիաներ, որոնք քրոմոսոմի թվի փոփոխություններ են առաջացնում: Առաջին դեպքում քրոմոսոմի ճեղքումը եւ կրկնօրինակումը կարող են քրոմոսոմների կառուցվածքային փոփոխությունների մի քանի տեսակներ առաջացնել:

Մուտացիաները կարող են նաեւ մարդու մոտ քրոմոսոմի անոմալ քանակության հանգեցնել: Դա տեղի է ունենում մեյոզի ժամանակ եւ հանգեցնում նրան, որ բջիջներն ունեն կամ շատ կամ էլ ոչ բավարար քանակությամբ քրոմոսոմներ: Դաունի համախտանիշը կամ տրիսոմիա 21-ն առաջանում է աուտոսոմ 21 քրոմոսոմի վրա հավելյալ քրոմոսոմների առկայության պատճառով:

(Visited 19 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх