Մասնագետը նշել է՝ ինչ արտասովոր ախտանշшններով կшրող են пւղեկցվել վահшնագեղձի հիվшնդությունները…

Վահանագեղձը մարդու պարանոցի առջևի հատվածում գտնվող և թիթեռի ձև ունեցող փոքրիկ օրգան է, որը մասնակցում է օրգանիզմում ընթացող բազմաթիվ կարևոր գործընթացներին։

Սա մարդու կարևորագույն օրգաններից է, որի աշխատանքի խանգարումը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ ընդհանուր առողջական վիճակի վրա, և հենց սա է պատճառը, որ հարկավոր է ժամանակին դիմել մասնագետին ու չանտեսել խնդրի մասին հուշող ախտանշանները, որոնք երբեմն կարող են բավական արտասովոր լինել ու չմտազուգորդվել այս օրգանի հիվանդությունների հետ։

Ինչպես նշել է ներզատաբան Յանա Սոլովյովան «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի եթերում, վահանագեղձի հիվանդությունների մասին կարող են հուշել որոշ անբացատրելի ախտանշաններ, որոնք կարող են ի հայտ գալ նաև այլ հիվանդությունների դեպքում։

Դրանց շարքին կարող են դասվել թուլությունը, մազաթափությունը, աշխատունակության անկումը, այտուցների առկայությունն ու մտածկոտությունը։ Ընդ որում՝ հիվանդները հաճախ չեն կարողանում ճիշտ գնահատել իրենց վիճակը, քանի որ հիվանդությունը հանգեցնում է ինքնաքննդադատության մակարդակի նվազման։

Վահանագեղձի հետ կապված խնդիրների մասին կարող է հուշել նաև մարդու արտասովոր սահուն ու ձգձգված խոսքը։ Այս ախտանշանը հուշում է անուշադրության մատնված հիպոթիրեոզի՝ վահանագեղձի թերֆունկցիայի մասին, որը կարող է

ուղեկցվել նաև այնպիսի ախտանշաններով, ինչպիսին են թուլությունը, մազաթափությունը, մաշկի չորությունն ու խոլեստերինի մակարդակի բարձրացումը, որը հատկապես վտանգավոր է, եթե նկատվում է հատուկ սննդակարգին հետևելու ֆոնին։

«Հիպոթիրեոզի «դիմակը» կարող է լինել զարկերակային գերճնշումը։ Եթե մարդու մոտ քաշի ավելացում է նկատվում, նա չի կարող այն կարգավորել», – ընդգծել է մասնագետը՝ հավելելով, որ այս հիվանդույունը կարող է ուղեկցվել նաև հոգնածությամբ, անտարբերությամբ, ալարկոտությամբ ու մաշկի չորությամբ, սակայն այս ախտանշանները բավական ընդհանրական են ու կարող են նկատվել նաև մի շարք այլ հիվանդությունների դեպքում։

Մասնագետի խոսքով՝ վահանագեղձի հիվանդությունների կանխարգելման համար հարկավոր է երեք տարին առնվազն մեկ անգամ ստուգել արյան մեջ թիրեոխթան հորմոնի մակարդակը, իսկ օրգանում արդեն իսկ առկա փոփոխությունների դեպքում բուժզննում անցնել տարեկան առնվազն մեկ անգամ։

Ընդ որում՝ վահանագեղձի ուլտրաձայնային հետազոտությունը նշանակվում է միայն օրգանիզմում որոշակի հորմոնների մակարդակը ստուգելուց հետո։

(Visited 26 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх