Ի՞նչ шնել, եթե ձեզ վրա շпւն է հարձшկվում (կամ ձեզ թվпւմ է, որ ուզում է հшրձակվել)…

Ի՞նչ шնել, եթե ձեզ վրա շпւն է հարձшկվում (կամ ձեզ թվпւմ է, որ ուզում է հшրձակվել)

Ֆեյսբուքյան օգտատերերից Օվսшննա Հովսեփյшնն իր էջում գրել է.

Հարկ է նշել, որ մեր հասարակության մի զգալի մաս չի սիրում կամ վախենում է շներից: Ինչպես ցույց է տալիս մեր պրակտիկան, մարդիկ հաճախ ահազանգում են շների հարձակման մասին սեփական վախից, ոչ թե որովհետև շունը հարձակվել է: Ժամանակն է հաղթահարելու վախերը: Հիշեք, որ վախերը առաջին հերթին վնասում են հենց ձեզ:

Եվ այսպես: Որ դեպքում շները կարող են հարձակվել:

— Ձագերին պաշտպանելու (ստերջացված շան դեպքում վերանում է այս պատճառը)

— Զույգավորման նպատակով ոհմակ կազմած ժամանակ (ստերջացված լինելու դեպքում վերանում է նաև այս պատճառը)

— Զույգավորման ժամանակ էգ շների մոտ “իրենց ցույց տալու” (ստերջացման դեպքում վերանում է նաև այս պատճառը)

— Սեփական տարածքը պաշտպանելու (օրինակ այգու որևէ հատված շունը համարում է իրենը)

— Շարժմանը նկատմամբ արթնացող “որսին լարելու” բնազդը (վազող մարդ, հեծանիվ և այլն)

— Եթե տեսնում եք հանգիստ պարկած շանը և միանգամից ընկնում եք պանիկայի մեջ ու ի ցույց դնում ձեր վախը, դա կարող է հրահրել շանը հարձակման:

— Եթե նախկինում շան հետ վատ են վարվել ձեզ արտաքնապես նման մարդ (մազի ձև, նման հագուստ, մոտավոր ֆիզիկական նմանություն):

Եվ այնուամենայնիվ ինչ անել, եթե շունը հաչալով գալիս է ձեզ վրա.

* * * Նախ և առաջ մի ընկեք պանիկայի մեջ, որքան էլ դա ձեզնից ջանքեր պահանջի: Որքան վախենում է “զոհը”, այնքան ինքնավստահ է դառնում շունը և հակառակը, որքան ինքնավստահ է լինում “զոհը”, այնքան շունը գնալով կորցնում է ինքնավստահությունը: Եթե շունը տեսնի, որ դուք իրենից չեք վախենում, 90% դեպքում նա ուղղակի ձեզ վրա չի հարձակվի:

* * * Մի փորձեք փախչել: Հիշեք, որ որքան էլ արագ դուք վազեք, շունն ավելի արագ է վազում: Շնից վազելով փախչելը ֆիզիկապես անհնար է: Բացի այդ, վազելով դուք շան մեջ ևս մեկ անգամ արթնացնում եք բնազդ, և եթե նա անգամ ի սկզբանե նպատակ չուներ ձեզ կծելու, վազելու դեպքում նա ձեր ոտքը հաստատ կծելու է:

* * * Ձևացրեք, որ գետնից քար եք վերցնում:

* * * Պետք է կանգնել անշարժ ու չնայել շան աչքերի մեջ: Նման դեպքում շունը հիմնականում հաչում է, բայց չի հարձակվում: Պետք է հանգիստ կանգնել և ցույց չտալ որևէ տիպի վախ: Ինչպես նաև չի կարելի նայել շան աչքերի մեջ, քանի որ շան կողմից դա ընկալվում է որպես մարտահրավեր: 90% դեպքերում նման պարագայում շները հաչում-հաչում են, և շուտով կորցնում հետաքրքրությունը: Լավ կլինի կանգնել կողքով: Այդպես դուք ավելի “բարակ” եք երևում, հետևաբար շունը ձեզնից ավելի քիչ վտանգ է զգում:

* * * Շեղեք շանը ձեռքի տակ եղած որևէ այլ առարկայով (պայուսակ, շիշ, տոպրակ և այլն): Շպրտեք իրը ձեզնից հեռու: Որպես կանոն շները վազում են իրոի ուղղությամբ և շեղվում:

* * * Շանը հրամայեք “հետ գնալ” օրինակ օգտագործելով “ֆու” հրամանը: Բայց այդ ընթացքում դուք պետք է լինեք ինքնավստահ, ձայնը պետք է հնչի հաստ ու առանց վախի:

ԿԱՐԵՎՈՐ Է ՀԻՇԵԼ, որ մեր մեջ արմատացած են մի շարք սխալ գիտելիքներ շների մասին:

Նախ և առաջ այն, որ եթե շունը հաչալով մոտ է գալիս, ուրեմն նա պարտադիր գալիս է հարձակման: Շների հաչոցը ոչ միայն ագրեսիային զուգակցող ձայն է, այլ նրանց խոսալու և շփվելու լեզուն: Հաչալը օրինակ կարող է նշանակել, որ նա տարածքի այլ շներին տեղեկացնում է, որ մարդ է եկել, ճիշտ այնպես, ինչպես եթե մեր բակ նոր մարդ մտնի և մենք հարևանների հետ քննարկենք, թե նա ով էր, ում մոտ էր եկել և ինչու: Եթե ի սկզբանե դուք շան հաչոցից պանիկայի մեջ չընկնեք ու չանեք այնպիսի բաներ, որոնք շանը իսկապես կհրահրեն հարձակման, միգուցե շունը ձեզ չմոտենա էլ: Մի 2 բերան հաչա և գնա:

Կարևոր է ֆիքսել նաև էլի մի սխալ կարծրատիպ, թե իբր շները հարձակվում են սովից, եթե տարածքում չկա սնունդ:

Նախ և առաջ, եթե տարածքում չկա սնունդ, շները լքում են այդ տարածքը: Եթե տարածքում ընդհանրապես սնվելու աղբյուր չլինի, այդ տարածքում չեն լինի ոչ շներ, ոչ կատուներ, ոչ առնետներ: Եվ եթե անգամ նրանք սոված են, նրանք մարդուն չեն դիտարկում որպես սնունդ և սովը չի կարող լինել հարձակման պատճառ:

Երևանի թափառող շները սոված չեն, հավատաեցեք: Հայերը առաջին տասնյակում են որպես սնունդ թափող ազգ: Եթե փողոցում կան նիհար շներ, դա նրանց հիվանդ կամ թույլ լինելու և ոչ թե սովի արդյունքում է:

Իսկ ինչ վերաբերվում է երեխաներին, նրանց պետք է ամենավաղ տարիքից սովորեցնել չվախենալ շներից: Մեր հասարակության մեջ երեխային մեծացնում են շնից վախերով և շների նկատմամբ թշնամաբար տրամադրված, հետո բողոքում, որ տարածքում շուն կա, քանի որ իր երեխան վախենում է:

Բայց չէ՞ որ ոչ մի երեխա վախով չի ծնվում, վախերը մեծամասամբ երեխայի մեջ մենք ենք սերմանում: Եվ եթե անգամ երեխայի վրա ինչ-ինչ պատճառով շուն հարձակվի, անգամ նման պարագայում չի կարելի թույլ տալ, որ այդ վախը հանկարծ արմատ գցի երեխայի մեջ: Դրա դեմը պետք է շատ արագ առնել:

Այո, այս կենդանիները կան, նրանք գոյություն ունեն մեր շրջապատում, մեր իրականության մեջ և մեր ամբողջ շրջապատող աշխարհի միջից ՄԱՐԴԸ ՄԵՆՔ ԵՆՔ: Երբ Աստված ստեղծեց դրախտը, նա մարդուն ասաց, որ մարդը պետք է հոգ տանի բոլորին: Ոչ թե սպանի, ոչ թե ատի, ոչ թե վերացնի, այլ ՀՈԳ ՏԱՆԻ:

Այո, եթե թափառող կենդանիները մեզ խանգարում են, մենք պետք է գնանք նրան, որ այդ կենդանիները մի օր չլինեն: Բայց մենք դա պետք է անենք ամենաանվնաս, ամենամարդկային և ամենաքիչ դաժանությունը պարունակող ձևերով: Ստերջացման ծրագիրը հենց դրան է ուղղված, որ մի օր մենք փողոցներում շներ չունենանք:

Մենք կարող ենք վերանայել մեր վարքը, սովորել շփվել և լավ վերաբերվել կենդանիներին, սովորել նրանց վարքը նույնպես մեղմացնել սիրով, կերակուրով…

Չէ՞ որ այս բոլորի միջից ՄԱՐԴԸ մենք ենք…

(Visited 59 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх