Ալոեի զարմանալի հատկությունների մասին շատերը գիտեն, բայց քչերին է հայտնի, որ այդ բույսի արդյունավետությունը կարելի է մեծացնել: Բավարար է ալոե վերայի գելին կոկոսի յուղ ավելացնել:

Այս համադրությունը նպաստում է մաշկի փոքր կնճիռներից, պիգմենտային բծերից և զոլերից աստիճանաբար ազատվելուն: Միջոցը նաև բավական արդյունավետ է այրվածքների և սնկային հիվանդությունների դեպքում:

Դեմքի և մարմնի համար գել

Բաղադրիչները՝

  • 100 գ ալոե վերայի հյութի գել
  • 100 գ կոկոսի յուղ
  • 3-5 կաթիլ եթերայուղ (վանիլ, լավանդա, վարդ)

Պատրաստման եղանակը՝

  1. Խառնիր ալոե վերայի գելը և կոկոսի յուղը, մինչև համասեռ զանգված ստացվի։
  2. Ավելացրու մի քանի կաթիլ եթերայուղ ու նորից խառնիր։
  3. Պատրաստի գելը դիր փոքր ապակե տարայի մեջ: Այն պահիր սառնարանում:
  4. Միջոցը քսիր դեմքիդ և պարանոցիդ ամեն անգամ լոգանքից հետո:
(Visited 25 times, 1 visits today)

от sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *