Բժիշկ Մյասնիկովը ներկայացրել է գլխուղեղը շլակներից մաքրելու լավագույն միջոցը

Գլխուղեղը մարդու կարևորագույն օրգաններից մեկն է, ուստի դրա առողջությանը հետևելը շատ կարևոր է, սակայն մարդիկ հազվադեպ են մտածում այս օրգանի «մաքրության» մասին ինչն էլ հանգեցնում է առողջական լուրջ խնդիրների զարգացման։

Խոսելով տարատեսակ շլակների մասին մարդիկ առաջին հերթին մտազուգորդում են դրանք աղեստամոքսային տրակտի հետ, մինչդեռ շլակներ կարող են կուտակվել նաև գլխուղեղում, ուստի այս օրգանը ժամանակ առ ժամանակ դրանցից մաքրելը ևս շատ կարևոր է։

Ռուս հանրահայտ բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովն անդրադարձել է այս խնդրին՝ ներկայացնելով գլխուղեղը շլակներից մաքրելու համար անհրաժեշտ կարևորագույն նախապայմանը։ Ինչպես նշել է մնասնագետը՝ հղում անելով վերջին հետազոտություններին, խոսքն առողջ քնի մասին է, քանի որ քունն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում գլխուղեղն ազատվում է տարատեսակ շլակներից։ Եթե մարդը բավական երկար չի քնում, նրա կենտրոնական նյարդային համակարգը մեծ քանակությամբ «նեյրոաղբ» է կուտակում, ինչը կարող է հետագայում հանգեցնել բջիջների վնասվածքների։

«Հետազոտության ընթացքում գլխուղեղի պարենքիմից ջրալույծ մետաբոլիտների դուրսբերման ցուցանիշները շատ ավելի ցածր էին այն կամավորների մոտ, որոնց երկար ժամանակ թույլ չեն տվել քնել, ի տարբերություն այն կամավորների, որոնք բավական երկար են քնել», – հայտնել է Մյասնիկովն իր թելեգրամյան ալիքում։

Նա նաև ընդգծել է, որ կանոնավոր քնի պակասն առհասարակ մտազուգորդվում է տարատեսակ հիվանդությունների զարգացման հավանականության հետ։ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պնդում են, որ քնի քրոնիկ պակասը համարվում է կոնգիտիվ գործառույթների խանգարումների, այդ թվում նաև դեմենցիայի, ինչպես նաև մետաբոլիկ խանգարումների, շաքարային դիաբետի և ճարպակալման զարգացմանը նպաստող հիմնական գործոններից մեկը։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

(Visited 58 times, 1 visits today)

от sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *