Մասնագետը նշել է՝ ինչ խնդիրների կարող է հանգեցնել քնի քրոնիկ պակասը

Լիարժեք և տևական քունն առողջության կարևորագույն գրավականներից մեկն է, ինչի մասին մասնագետները հաճախ են հիշեցնում, սակայն քնի պակասի վնասակար հետևանքների մասին շատ քչերին է հայտնի։

Շատ հաճախ մարդիկ օրվա պլանավորած բոլոր գործերն ավարտին հասցնելու համար «զոհում» են իրենց քունը, ինչը կարող է անվնաս լինել մեկ կամ երկու անգամ, սակայն կանոնավոր բնույթ ստանալու դեպքում կհանգեցնի առողջական շատ լուրջ խնդիրների։ Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են չհրաժարվել առողջ քնից և կարգավորել այն հետագայում լուրջ բարդություններից խուսափելու համար։

Քնի հետազոտությունների մասնագետ Ալեքսանդր Կալինկինը «Զվեզդա» («Звезда») հեռուստաալիքի եթերում անդրադարձել է այս խնդրին՝ ներկայացնելով, թե առողջական ինչ խնդիրներ կարող են ի հայտ գալ քնի պակասի դեպքում։

Մասնագետի խոսքով՝ չի կարելի քնից հրաժարվել ամբողջ շաբաթվա ընթացքում ու փորձել վերականգնվել հանգստյան օրերին երկար քնելով։ Բանն այն է, որ աշխատանքային շաբաթվա ընթացքում կուտակված հոգնածության մակարդակը հնարավոր չէ չեզոքացնել հանգստյան օրերի ընթացքում, ուստի պետք չէ փորձել երկար քնել և դրանով իսկ էլ ավելի խախտել քնի ռեժիմը։

Ինչպես շեշտել է բժիշկը, կանոնավոր նորմայից անգամ մեկ ժամ պակաս քնելը կարող է բացասաբար անդրադառնալ ոչ միայն մարդու ինքնազգացողության, տրամադրության, աշխատունակության ու կոգնիտիվ գործառույթների, այլև նույնիսկ գենոմի ակտիվության վրա, ուստի հարկավոր է գիտակցել, որ առողջ քունը լավ ինքնազգացողության, բարձր տրամադրության ու երկարակեցության հիմնական գրավականներից մեկն է։

«Ցանկացած կենդանի օրգանիզմ քնից զրկելու դեպքում կմահանա մեկ շաբաթում։ Եթե մարդը գիտակցում է սա, ապա պետք է անի հնարավոր ամեն բան քնին ժամանակ հատկացնելու համար։ Այս դեպքում բարձր կլինի և՛ նրա աշխատունակությունը, և՛ տրամադրությունը։ Բացի այդ, նա կկարողանա ավելի շատ բան անել», – պարզաբանել է Կալինկինը։

Մասնագետը նշել է՝ ինչ խնդիրների կարող է հանգեցնել քնի քրոնիկ պակասը

Լիարժեք և տևական քունն առողջության կարևորագույն գրավականներից մեկն է, ինչի մասին մասնագետները հաճախ են հիշեցնում, սակայն քնի պակասի վնասակար հետևանքների մասին շատ քչերին է հայտնի։ Շատ հաճախ մարդիկ օրվա պլանավորած բոլոր գործերն ավարտին հասցնելու համար «զոհում» են իրենց քունը, ինչը կարող է անվնաս լինել մեկ կամ երկու անգամ, սակայն կանոնավոր բնույթ ստանալու դեպքում կհանգեցնի առողջական շատ լուրջ խնդիրների։ Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են չհրաժարվել առողջ քնից և կարգավորել այն հետագայում լուրջ բարդություններից խուսափելու համար։

Քնի հետազոտությունների մասնագետ Ալեքսանդր Կալինկինը «Զվեզդա» («Звезда») հեռուստաալիքի եթերում անդրադարձել է այս խնդրին՝ ներկայացնելով, թե առողջական ինչ խնդիրներ կարող են ի հայտ գալ քնի պակասի դեպքում։

Մասնագետի խոսքով՝ չի կարելի քնից հրաժարվել ամբողջ շաբաթվա ընթացքում ու փորձել վերականգնվել հանգստյան օրերին երկար քնելով։ Բանն այն է, որ աշխատանքային շաբաթվա ընթացքում կուտակված հոգնածության մակարդակը հնարավոր չէ չեզոքացնել հանգստյան օրերի ընթացքում, ուստի պետք չէ փորձել երկար քնել և դրանով իսկ էլ ավելի խախտել քնի ռեժիմը։

Ինչպես շեշտել է բժիշկը, կանոնավոր նորմայից անգամ մեկ ժամ պակաս քնելը կարող է բացասաբար անդրադառնալ ոչ միայն մարդու ինքնազգացողության, տրամադրության, աշխատունակության ու կոգնիտիվ գործառույթների, այլև նույնիսկ գենոմի ակտիվության վրա, ուստի հարկավոր է գիտակցել, որ առողջ քունը լավ ինքնազգացողության, բարձր տրամադրության ու երկարակեցության հիմնական գրավականներից մեկն է։

«Ցանկացած կենդանի օրգանիզմ քնից զրկելու դեպքում կմահանա մեկ շաբաթում։ Եթե մարդը գիտակցում է սա, ապա պետք է անի հնարավոր ամեն բան քնին ժամանակ հատկացնելու համար։ Այս դեպքում բարձր կլինի և՛ նրա աշխատունակությունը, և՛ տրամադրությունը։ Բացի այդ, նա կկարողանա ավելի շատ բան անել», – պարզաբանել է Կալինկինը։

(Visited 14 times, 1 visits today)

от sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *