Որոնք են լավագույն ըմպելիքները լյարդը վերականգնելու և օրգանի առողջությունը պահպանելու համար

Լյարդը մարդու ամենակարևոր օրգաններից մեկն է, որի գործառույթների խանգարումը կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ՝ խիստ բացասաբար անդրադառնալով ամբողջ օրգանիզմի վրա։ Այս օրգանը պատասխանատու է օրգանիզմից

վնասակար տոքսինների դուրսբերման, նյութափոխանակության գործընթացների կարգավորման, լեղու արտադրության ու կենսական նշանակություն ունեցող մի շարք այլ գործառույթների կատարման համար, ուստի դրա առողջության պահպանումը ևս կենսական նշանակություն ունի։ Այնուամենայնիվ այս օրգանը մշտապես ենթարկվում է տարատեսակ տոքսինների ու վնասակար նյութերի ազդեցությանը, ինչն էլ դառնում է լուրջ խանգարումների պատճառ։

Նման վտանգավոր խնդիրներից խուսափելու և լյարդի առողջությունը պահպանելու համար մասնագետները խորհուդ են տալիս առաջին հերթին կանոնավոր բուժզննում անցնել ու չանտեսել տարատեսակ խնդիրների մասին հուշող ախտանշանները, ինչպես նաև կարգավորել կենսակերպը, հրաժարվել վնասակար սովորություններից ու հարստացնել սննդակարգն օգտակար մթերքով՝ բացառելով վնասակար սննդամթերքը, քանի որ մարդու օգտագործած մթերքն անմիջականորեն ազդում է ամբողջ օրգանիզմի, այդ թվում նաև լյարդի վրա:

Գոյություն ունեն լյարդի առողջությունը պահպանող սննդամթերքի որոշ տեսակներ, որոնք մասնագետները հորդորում են անպայման ներառել սննդակարգում, սակայն դրանցից բացի կան նաև լյարդի համար անչափ օգտակար մի շարք ըմպելիքներ, որոնք ոչ միայն պահպանում են օրգանի առողջությունը, այլև նպաստում են դրա վերականգնմանը առողջական տարբեր խնդիներից հետո, ուստի սննդաբան ու գաստրոէնտերոլոգ Ալինա Բուդակովսկայան ներկայացրել է դրանցից մի քանիսը:

Ինչպես նշել է մասնագետը, այս օրգանի համար օգտակար համարվող լավագույն ըմպելիքների շարքին են դասվում ստեպղինի (գազար) հյութն ու դդմի հյութը, որոնք հարկավոր է անպայման ներառել սննդակարգում: Սննդաբանի խոսքով՝ նարնջագույն ու դեղին պտուղները նվազեցնում են լյարդի վրա՝ տոքսինների ունեցած վնասակար ազդեցությունը, ինչն էլ պայմանավորված է լինում դրանցում օրգանիզմի համար անչափ օգտակար նյութերի՝ կարոտինոիդների բարձր պարունակությամբ:

Բացի այդ, շատ օգտակար կարող են լինել նաև այն հյութերը, որոնց բաղադրության մեջ կա ճակնդեղի հյութ:

Ինչպես բացատրել է Բուդակովսկայան, ճակնդեղը խթանում է լյարդի դետոքսիկացիոն հատկությունները, ինչով էլ պայմանավորված է նման օգտակարությունը: Միևնույն ժամանակ մասնագետը շեշտել է, որ ճակնդեղի հյութը համարվում է բավական «բարդ», ուստի խորհուրդ է տրվում խուսափել դրա առանձին գործածությունից և օգտագործել միայն այլ հյութերի հետ համադրելու դեպքում:

Լյարդի համար անչափ օգտակար ըմպելիքների շարքին է դասվել նաև հանքային ջուրը, հատկապես՝ կալցիումի բիկարբոնատ պարունակող հանքային ջուրը: Ինչպես նկատել է մասնագետը, նման հանքային ջրի ճիշտ գործածությունը կօգնի նվազեցնել լյարդում բորբոքային գործընթացները, բարելավել լեղապարկի աշխատանքն ու անգամ մարսողությունը:

Կենսական նշանակություն ունեցող այս օրգանի վերականգնմանն է նպաստում նաև բնական սուրճը: Այն պարունակում է մեծ քանակությամբ կոֆեին, որը խթանում է լյարդի ֆերմենտների արտադրությունը, իսկ այդ տարրերն ազդում են նյութափոխանակության համակարգի աշխատանքի վրա: Սակայն Բուդակովսկայան խորհուրդ է տվել օգտագործել օրական ոչ ավելի քան երեք բաժակ սուրճ՝ ցանկության դեպքում համադրելով այն կաթի հետ:

Կենսական նշանակություն ունեցող այս օրգանի վերականգնմանն է նպաստում նաև բնական սուրճը: Այն պարունակում է մեծ քանակությամբ կոֆեին, որը խթանում է լյարդի ֆերմենտների արտադրությունը, իսկ այդ տարրերն ազդում են նյութափոխանակության համակարգի աշխատանքի վրա: Սակայն Բուդակովսկայան խորհուրդ է տվել օգտագործել օրական ոչ ավելի քան երեք բաժակ սուրճ՝ ցանկության դեպքում համադրելով այն կաթի հետ:

(Visited 28 times, 1 visits today)

от sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *