Վահանագեղձի քաղցկեղի մասին հուշող ախտանշան, որը մարդիկ հաճախ անուշադրության են մատնում

Վահանագեղձը թիթեռի ձև ունեցող օրգան է պարանոցի առջևի հատվածում, որի գլխավոր գործառույթը սրտի կծկումների հաճախականությունը, զարկերակային ճնշումը, մարմնի ջերմաստիճանն ու մարդու քաշը կարգավորող հորմոնների արտադրությունն է։ Սա մարդու ամենակարևոր օրգաններից մեկն է, որի աշխատանքի խանգարումը խիստ բացասաբար է անդրադառնում ամբողջ օրգանիզմի վրա։

Վահանագեղձի ամենավտանգավոր ու բավական տարածված հիվանդություններից մեկն այս օրգանի քաղցկեղն է, որը շատ ավելի հաճախ ախտորոշվում է կանանց մոտ, քան տղամարդկանց: Քաղցկեղի այս տեսակը կարող է երկար ժամանակ մնալ աննկատ ու որևէ կերպ չդրսևորվել, մինչդեռ դրա վաղ ախտորոշումը որոշիչ նշանակություն ունի, քանի որ բարձրացնում է բարեհաջող բուժման հավանականությունը։

Այս հիվանդության ախտանշանները մարդիկ հազվադեպ են վերագրում քաղցկեղին, քանի որ դրանք կարող են բավական արտասովոր լինել կամ նման լինել շատ ավելի քիչ վտանգավոր ախտաբանություններին, սակայն մասնագետները հորդորում են շատ ավելի ուշադիր լինել ու ժամանակին դիմել բժշկին: Վահանագեղձի քաղցկեղի մասին հուշող արտասովոր ախտանշաններից մեկը կարող է լինել ականջի ցավը, որը մարդիկ հաճախ են անտեսում:

Ինչպես գրում է բրիտանալան Express Health պարբերականը, ականջում ի հայտ եկած ցավոտ զգացողությունները կարող են պայմանավորված լինել վահանագեղձի քաղցկեղով, սակայն այս դեպքում ցավը որոշակի դրսևորում է ունենում: Մասնագետների խոսքով՝ այտուցված ու բորբոքված վահանագեղձը կարող է ուղեկցվել պարանոցի ցավով, իսկ այս ցավը կարող է տարածվել նաև ծնոտի կամ ականջների հատվածում:

Ամերիկյան ուռուցքաբանական միության մասնագետներն իրենց հերթին հավելել են, որ վահանագեղձի քաղցկեղը կարող է դրսևորվել նաև պարանոցի այտուցվածությամբ կամ այդ հատվածում արտասովոր պնդացումների առաջացմամբ, կլման հետ կապված խնդիրներով, ձայնի փոփոխությամբ (հաճախ՝ խռպոտությամբ) կամ հազով, որը որևէ կապ չի ունենում սուր վարակիչ վիրուսային հիվանդությունների հետ:

Ինչ վերաբերում է ցավոտ զգացողություններին, ապա մասնագետները շեշտում են, որ դրանք կարող են ի հայտ գալ պարանոցի առջևի հատվածում՝ երբեմն ձգվելով ու տարածվելով նաև ականջների հատվածում

(Visited 53 times, 1 visits today)

от sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *