Գիտական հետազոտություններն ապացուցել են, որ այս յուղն ունի շատ արդյունավետ բուժիչ նյութեր: Այդքան էլ հեշտ չէ կորցնել ավելորդ քաշը՝ չվնասելով սեփական առողջությունը: Դուք պետք է իմանաք, թե ինչպիսի մթերքներ կարող եք ուտել, եթե ուզում եք նիհարել, ինչպես պահպանել քաշը ցանկալի արդյունքի հասնելուց հետո և բարելավել առողջության ընդհանուր վիճակը:
Այս յուղը շատ հարմար է դրա համար և շատ երկար ժամանակ օգտագործվում է բնական բժշկության մեջ: Դրա հատկություններն օգնում են ազատվել ճարպից, հատկապես՝ որովայնի շրջանի ճարպից:
Ամենահզոր դարչինի յուղը
Գիտական հետազոտություններն ապացուցել են, որ դարչինը և դարչինի յուղն ունեն շատ արդյունավետ նյութեր, որոնք օգնում են նիհարելուն: Շատ կարևոր է նաև, որ դարչինի յուղն օգնում է բարելավել ուղեղի աշխատանքը և հիշողությունը, պայքարում է մանրէների դեմ և գերազանց խթանում է իմունային համակարգը:
Այն հանդիսանում է նաև հիասքանչ բնական միջոց շաքարախտի դեմ պայքարի համար: Ահա թե ինչպես է պետք պատրաստել դարչինի յուղը տնային պայմաններում:
Բաղադրիչներ
Դարչինի փայտիկներ
Ցեյլոն – 10 հատ
Ձիթապտղի յուղ – 250-300 մլ
Ապակե բանկա՝ լայն «բերանով»
Պատրաստման եղանակը
Դարչինի փայտիկները տեղավորել ապակե բանկայի մեջ և ավելացնել ձիթապտղի յուղն այնպես, որպեսզի փայտիկները լրիվ ծածկվեն:
Ծածկել և տեղավորել չոր և սառը վայրում 3 շաբաթ: Ժամանակ առ ժամանակ խորհուրդ է տրվում թափահարել բանկան:
Երեք շաբաթ անց լավ թափահարել բանկան, քամել յուղը և լցնել մուգ շշի մեջ: Պահպանել յուղը չոր, սառը վայրում:
Խորհուրդ է տրվում օգտագործել օրը 2-3 թ/գ՝ ավելացնելով այն աղցանների, շիլաների և սոուսների մեջ:
Զգուշացում. այս յուղը խորհուրդ չի տրվում օգտագործել այն մարդկանց, ովքեր ունեն արյան բարձր ճնշում: