Թեթև կծու, հյութեղ և անասելի համեղ գազարով և մսով աղցան՝ համը գնահատողների համար:
Դիտեք նաև՝
Բաղադրիչներ
2 հատ վարունգ
1 հատ գազար
2 հատ քաղցր պղպեղ
250 գ տավարի փափկամիս
կանաչի
2-3 ճաշի գդալ պահածոյացված եգիպտացորեն
1/2 թեյի գդալ սև պղպեղ
աղ
1/3 թեյի գդալ կծու կարմիր պղպեղ
5 ճաշի գդալ սոյայի սոուս
բուսայուղ
1 թեյի գդալ քացախ (9%)
2-3 ատամիկ սխտոր
Պատրաստման եղանակը
1Վարունգը երկար ձողիկներով կտրատել: Վրան ցանել մի փոքր աղ:
2Պղպեղները կտրատել երկարույամբ: Ցանկալի է վերցնել տարբեր գույների պղպեղներ:3Գազարը քերել կորեական գազարի համար նախատեսված քերիչով:4Տավարի փափկամիսը երկարությամբ կտրատել, տապակել բուսայուղի մեջ:
5Տավարի փափկամսի վրա ավելացնել մի փոքր ջուր, այնուհետև ավելացնել գազարը: Վրան լցնել 2 ճաշի գդալ սոյայի սոուս:
6Կտրատված բաղադրիչների վրա ճզմել սխտորը;7Ավելացնել տապակած միսը և գազարը; Ավելացնել համեմունքները:8Ավելացնել պահածոյացված եգիպտացորենը և քացախը:9Կանաչին մանրացնել, և ավելացնել աղցանին, վրան լցնել սոյայի սոուսը: Լավ խառնել:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: