Տուբերկուլոզ. Ովքե՞ր են է ռիսկի խմբում

Տուբերկուլոզով կարող է վարակվել ցանկացած մարդ՝ անկախ սեռից, տարիքից եւ սոցիալական խավից։ Այնուամենայնիվ, որոշ մարդիկ վարակվելու զգալիորեն ավելի բարձր ռիսկի խմբում են, քան մյուսները:

Տուբերկուլոզի ազգային ծրագրի գրասենյակի ղեկավար, ֆտիզիատր Նաիրա Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ տուբերկուլոզը վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով. տուբերկուլյոզի վարակիչ ձեւով հիվանդը միկոբակտերիաներն արտաշնչում է միջավայր, որը, հայտնվելով ուրիշի շնչուղիներում, վարակում է նրան։ Վարակվելու համար բավարար է նույնիսկ օրգանիզմ ներթափանցած միկոբակտերիաների փոքր քանակությունը:

Սակայն միշտ չէ, որ վարակված մարդու մոտ հիվանդության ակտիվ ձեւ է առաջանում. հաճախ իմունային համակարգը կարողանում է վերահսկել վարակը, եւ մարդ կարող է տարիներ շարունակ նույնիսկ չիմանալ, որ վարակված է տուբերկուլոզով։ Բայց եթե այդպիսի մարդու իմունիտետը թուլանա, հիվանդությունը կարող է դրսեւորվել՝ նույնիսկ սկզբնական վարակից շատ տարիներ անց:
Ռիսկի գործոնները, ըստ մասնագետի, բաժանվում են երկու հիմնական խմբի՝ սոցիալական եւ բժշկական։

Սոցիալականի տակ սովորաբար հասկանում են կենսապայմանները եւ մարդու վարքը: Ռիսկի խմբերը ներառված են փակ հաստատություններում ապրող մարդիկ (բանտեր, տարեցների կամ երեխաների գիշերօթիկ հաստատություններ, հիվանդանոցներ), ինչպես նաեւ կախվածություն ունեցող մարդիկ, աշխատանքային միգրանտները եւ անօթեւանները: Նշված բոլոր մարդկանց մոտ տուբերկուլոզով հիվանդանալու եւ հիվանդության դրսեւորման վտանգը բարձր է համարվում:

Ինչ վերաբերում է ռիսկի բժշկական գործոններին, ապա դրանց թվում են այն հիվանդությունները, որոնք թուլացնում են իմունային համակարգը, ինչպիսիք են շաքարախտը կամ ՄԻԱՎ վարակը:

Այդպիսի հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ զգալիորեն մեծանում է տուբերկուլոզի եւ դրա հետեւանքով առաջացած բարդությունների հավանականությունը, ուստի նրանց շրջանում հաճախ հատուկ կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկվում:

(Visited 86 times, 1 visits today)

Admin

Наверх