Կորոնավիրուսից ապաքինվածների մոտ բարձր է շաքարախտի զարգացման ռիսկը․ ուսումնասիրություն

Կորոնավիրուսից ապաքինվածների մոտ բարձր է երկրորդ տեսակի շաքարախտի զարգացման ռիսկը։ Այս մասին վկայում են գերմանացի գիտնականների հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են Diabetologia ամսագրում։

Ըստ EurekAlert!-ի՝ հետազոտության հեղինակները վերլուծել են 8,8 միլիոն պացիենտների տվյալներ, որոնց հետեւել են մինչեւ 2021թ․ հուլիսը: Որպես վերահսկիչ խումբ՝ հետազոտողները ընտրել են վերին շնչուղիների սուր վարակներով տառապող մարդկանց։ Հիվանդների երկու խմբերն էլ համեմատվել են ըստ սեռի, տարիքի, բժշկական ապահովագրության։

Ուսումնասիրության ընթացքում 35 865 մարդու մոտ ախտորոշվել է COVID-19, մինչդեռ վարակի ժամանակ շաքարախտի դեպքերը եղել են 15,8՝ ՍՇՎ-ով տարեկան 12,3-ի դիմաց։

Հետազոտողների խոսքով՝ մարդու ենթաստամոքսային գեղձը կարող է թիրախ դառնալ SARS-CoV-2-ի համար։ Կորոնավիրուսից ապաքինվելուց հետո հիվանդների մոտ նկատվել է բետա բջիջներում գլյուկոզայի սեկրեցիայի նվազում։ Բացի այդ, COVID-19-ից հետո որոշ հիվանդների մոտ ձեւավորվել է ինսուլինի նկատմամբ դիմադրողականություն եւ արյան մեջ գլյուկոզի մակարդակի բարձրացում, թեեւ նրանք շաքարախտ չեն ունեցել։

Նաեւ SARS-CoV-2 կորոնավիրուսը կարող է հանգեցնել մեծ քանակությամբ պրոբորբոքային ազդանշանային նյութերի արտազատմանը, որոնք կոչվում են ցիտոկիններ:

(Visited 73 times, 1 visits today)

Admin

Наверх