Համեղ, օգտակար, ախորժելի բուլկիներ, որոնք պատրաստ են ընդամենը 15 րոպեում

Առաջարկում ենք պատրաստել շատ համեղ, օգտակար, ախորժելի բուլկիներ։ Ստացվում են օդային և թեթև, պահանջվում է մի քանի րոպե ժամանակ։

Դիտեք նաև՝

Անհրաժեշտ բաղադրիչներ․

կաթնաշոռ՝ 250գ
ձու՝ 2 հատ
շաքարավազ՝ 5ճ․գ․
աղ՝ մի պտղունձ
վանիլին
փխրեցուցիչ՝ 12գ
ալյուր՝ 250գ
կաթ՝ 2ճ․գ․
Պատրաստման եղանակ․

Խառնել ձուն շաքարավազի, վանիլինի և աղի հետ։ Ավելացնել կաթնաշոռը։ Մաղելով լցնել ալյուրն ու փխրեցուցիչը, փափուկ խմոր հունցել։ Այն պիտի մի քիչ կպչի ձեռքերին։
Տապակը ծածկել յուղաթղթով։ Ձեթ քսել։
Ձեռքերը թրջել սառը ջրով։ Ձևավորել միջին չափի բուլկիներ։ Դնել տապակի մեջ։
Տաքացնել ջեռոցը, տապակն ուղարկել մեջը և թխել 190 ջերմաստիճանի ներքո՝ 12 րոպե։
Բուլկիներին կաթ քսել, շաքարավազ ցանել և նորից ուղարկել ջեռոցը՝ 3-5 րոպեով։

Բարի ախորժակ։

(Visited 204 times, 1 visits today)

Admin

Наверх