Ինչով փոխարինել շաքարը․ մասնագետը ներկայացրել է ամենաառողջարար տարբերակները

Բոլորին էլ հայտնի է, որ շաքարը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ օրգանիզմի վրա, ուստի զարմանալի չէ, որ մասնագետները հորդորում են հնարավորինս խուսափել դրա գործածությունից։ Օգտագործվող շաքարի քանակությունը նվազեցնելու համար մարդիկ շաքարի փոխարինիչներ են կիրառում, որոնք, սակայն, շատ ավելի վտանգավոր են և կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել։

Նման խնդիրներից խուսափելու համար ներզատաբան Իլոնա Միրզոյանը ներկայացրել է շաքարի ամենաօգտակար փոխարինիչները, որոնք կարելի է կիրառել ուտեստներն ու ըմպելիքները քաղցրացնելու համար։

Նրա խոսքով՝ սննդին ավելացվող շաքարից ցանկալի է հրաժարվել և փոխարենը կիրառել մրգային ու հատապտղային խյուսեր, որոնք ոչ միայն կքաղցրացնեն ուտեստը, այլև հաճելի համ ու բույր կհաղորդեն դրան։

«Եթե ուտեստը չի ենթադրում հավելյալ համեր, ապա հիանալի տարբերակ կարող են լինել մեղրախոտի (ստեվիա) տերևների հիման վրա պատրաստված քաղցրացուցիչները», — նշել է մասնագետը «Մոսլենտա»-ի հետ զրույցում։

Նա նաև հավելել է, որ շաքարը չի կարող համարվել «օգտակար» կամ «վնասակար», քանի որ ամեն ինչ կախված է այն քանակությունից, որն օգտագործվում է։

«Ե՛վ այս, և՛ այն տարբերակն օրգանիզմն ընկալում է որպես ածխաջուր», — բացատրել է ներզատաբանը։

(Visited 120 times, 1 visits today)

Admin

Наверх