Պարզ խմոր, որով պատրաստված կարկանդակները կստացվեն բամբակի պես փափուկ են ու օդային

Այս բաղադրատոմսով պատրաստված կարկանդակները ստացվում են փքուն, օդային, երկար ժամանակ պահպանում են թարմությունը: Օգտագործեք ցանկացած միջուկ. և քաղցր, և աղի միջուկով հրաշալի է ստացվում: Go & Tell իր կայքում գովել է բաղադրատոմսը:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

ալյուր՝ մոտ 5 բաժակ
աղ՝ 1թ.գ.
խմորիչ՝ 1.5թ.գ.
շաքարավազ՝ 2 թ.գ.
դեղնուց՝ 3 հատ
կաթ՝ 1,5 բաժակ
կարագ՝ 50գ
Պատրաստման եղանակ.

Վերցնել ալյուրի մեծ մասը, մաղել, ավելացնել աղն ու շաքարավազը, խմորիչն ու դեղնուցը:

Կաթը գոլացնել:

Հալացնել կարագը: Կաթն ու մյուս բաղադրիչները ավելացնել ալյուրին:

Խմոր հունցել՝ աստիճանաբար ավելացնելով մնացած ալյուրը: Ծածկել սրբիչով և ուղարկել խմորը որևէ տաք տեղ, որպեսզի այն բարձրանա: Մինչ այդ պատրաստել միջուկը:

Կարող եք կարտոֆիլ եփել, տրորել, ավելացնել աղ, կարմիր ու սև պղպեղներ, մանրացրած կանաչի, նաև տապակած սոխ: Կարող եք օգտագործել քաղցր միջուկներ, օրինակ, շոկոլադե մածուկ կամ եփած խտացրած կաթ:

Երբ խմորը բարձրանա, նորից տրորել և կտրատել՝ բաժանելով 15 մասի: Յուրաքանչյուր կտորը գրտնակել և կարկանդակներ ձևավորել:

Տապակը ծածկել յուղաթղթով և մեջը դնել կարկդակները, թողնել ևս 15-20 րոպե:

Հարած դեղնուց քսել:

Թխել 200 ջերմաստիճանի ներքո, մոտ 15 րոպե:

Բարի ախորժակ:

(Visited 408 times, 1 visits today)

Admin

Наверх