Բժիշկը նշել է՝ որոնք են ամենաօգտակար սննդամթերքի տեսակները սթրեսի դեմ պայքարում

Վերջին շրջանում նկատվում է սթրեսի ու տագնապի մակարդակի զգալի բարձրացման միտում, ինչը խիստ բացասաբար է անդրադառնում մարդկանց առողջական վիճակի վրա։ Այս խնդրից ազատվելու համար շատերը հանգստացնող դեղամիջոցներ են ընդունում, սակայն մասնագետները վստահ են, որ սթրեսը կարելի է մեղմել նաև ճիշտ սննդակարգի միջոցով։

Բժիշկ-դերմատովեներոլոգ Յուլիա Անդրեանովան «Վեչերնյայա Մոսկվա»-ի հետ զրույցում ներկայացրել է սննդամթերքի այն տեսակները, որոնց ներառումը սննդակարգում կօգնի հեշտությամբ պայքարել սթրեսի դեմ։

Մասնագետի խոսքով՝ այս տհաճ խնդրի դեմ պայքարում առանձնահատուկ արդյունավետ են համարվում դառը շոկոլադը, ընկույզները, յուղոտ ձկնատեսակներն ու բուսայուղերը։ Բացի այդ, հոգեհուզական վիճակի կայունացման համար շատ օգտակար կլինեն նաև բանջարեղենը, կանաչեղենն ու մրգերը։ Ինչպես ընդգծել է մասնագետը, հատկապես արդյունավետ են դեղին, նարնջագույն և կարմիր գույն ունեցող մրգերն ու բանջարեղենը։

Սննդամթերքի վերոնշյալ տեսակներից բացի սննդակարգը կարելի է հարստացնել նաև վարսակի, հնդկաձավարի և կորեկի շիլաներով, որոնք օժտված են բազմաթիվ օգտակար հատկություններով։

(Visited 136 times, 1 visits today)

Admin

Наверх