Ալկոհոլային 3 ըմպելիք, որոնք որոշ դեպքերում կարող են օգտակար լինել առողջության համար

Ալկոհոլային ըմպելիքները սովորաբար մտազուգորդվում են առողջական խնդիրների զարգացման հետ, քանի որ դրանք խիստ բացասաբար են անդրադառնում օրգանիզմի վրա, սակայն սննդաբան Նատալյա Գերասիմովան վստահ է, որ գոյություն ունեն ալկոհոլային որոշ ըմպելիքներ, որոնց չափավոր գործածությունը ոչ միայն չի վնասի առողջությանը, այլև դրական ազդեցություն կունենա ինքնազգացողության ու ընդհանուր առողջական վիճակի վրա։

Գինի

Բժշկի խոսքով՝ կարմիր գինին հակաօքսիդանտային ազդեցությամբ օժտված նյութերի, մասնավորապես՝ ռեսվերատրոլի հարուստ աղբյուր է, իսկ այս տարրի հատկությունները բազմիցս հայտնվել են գիտնականների ուշադրության կենտրոնում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ռեսվերատրոլը դրական ազդեցություն է ունենում անոթների վրա՝ այդ կերպ խոչընդոտելով սրտի հիվանդությունների զարգացմանը։ Մասնավորապես՝ այն կանխում է աթերոսկլերոտիկ վահանիկների զարգացումը, ինչն էլ բարելավում է արյան հոսքը դեպի սրտամկան ու այլ օրգաններ։

Գարեջուր

Ինչպես նշել է Գերասիմովան, այս տարածված ոգելից խմիչքը հարստացնում է օրգանիզմը В խմբի վիտամիններով, որոնք անչափ կարևոր են նյարդային համակարգի առողջության ու գլխուղեղի ակտիվության համար։

Կոնյակ

Սննդաբանի խոսքով՝ այս ըմպելիքը պարունակում է դաբաղանյութեր, որոնք էլ իրենց հերթին բարելավում են վերոնշյալ վիտամինի յուրացումը։ Բացի այդ, կոնյակի գործածությունը խթանում է ստամոքսահյութի արտադրությունը, բարելավում է մարսողությունը և լայնացնում է անոթները՝ կանխելով սթրեսն ու սրտի հիվանդությունների զարգացումը։

Հարկ է հիշել, որ ցանկացած ալկոհոլային ըմպելիքի գործածության դեպքում մեծ է լինում այս կամ այն բացասական հետևանքի հավանականությունը, ուստի անգամ որպես օգտակար միջոց օգտագործելիս հարկավոր է հիշել դրանց չափավոր գործածության մասին։ Օրինակ՝ կոնյակի դեպքում օգտակար է համարվում առավելագույնը 30 գրամը, որը համարժեք է երկու ճաշի գդալին։

Բացի այդ, չի կարելի հաշվի չառնել նաև ըմպելիքի որակը, քանի որ օգտակար կարող են համարվել բացառապես բարձրորակ ոգելից խմիչքները։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

(Visited 82 times, 1 visits today)

Admin

Наверх