Ինչպես ազատվել ոսկորների և հոդերի ցավերից մեկ գիշերվա ընթացքում

Ռուս հայտնի գրող Գենադի Մալախովը, ով հայտնի է դարձել առողջության մասին իր բազմաթիվ գրքերի և հոդվածների շնորհիվ, ներկայացրել է ոսկորների և հոդացավերի դեմ մի բնական բաղադրատոմս:

Բաղադրատոմսը չափազանց արդյունավետ է: Բոլոր բաղադրիչները կարող եք գտնել տանը: Ձեզ միայն անհրաժեշտ է՝

Մեղր

Ալյուր

Խնձորի քացախ

Օղի

Բոլոր բաղադրիչները պետք է վերցնել հավասար չափաքանակով՝ կախված նրանից, թե որքան եք ցանկանում ստանալ այս խառնուրդից:

Բոլոր բաղադրիչները խառնեք այնքան, մինչև խյուսանման համասեռ զանգված ստանաք: Անհրաժեշտության դեպքում կարող եք մի փոքր էլ ալյուր ավելացնել:

Ստացված խառնուրդը խմորի նման բացեք, ապա տեղադրեք անմիջապես ցավող հատվածներին: Պոլիէթիլենային տոպրակ դրեք և բամբակե կտորով փաթաթեք: Թողեք մնա ամբողջ գիշեր:

Այս կոմպրեսը պետք է պատրաստել քնելուց առաջ, իսկ խմորը չօգտագործել մեկ անգամից ավելի:

Այս կոմպրեսի շնորհիվ հոդերում և ոսկորներում հանգստություն կզգաք:

(Visited 200 times, 1 visits today)

Admin

Наверх