Օգտագործեք մուրաբաները այս պարզ, բայց շատ համեղ թխվածքը պատրաստելու համար

Անթերի թխվածք է բոլոր նրանց համար, ովքեր շատ ժամանակ չունեն, բայց ցանկանում են մտերմների համար որևէ համեղ մի բան պատրաստել:


Անհրաժեշտ բաղադրիչներ.

կաթ՝ 200 մլ
ձու՝ 3 հատ
ձեթ՝ 90մլ
ալյուր՝ 400 գ
շաքարավազ՝ 200 գ
աղ՝ կես թ.գ.
փխրեցուցիչ՝ 2 թ.գ.
վանիլին
միջուկի համար՝ 1-1.5 բաժակ մուրաբա
Պատրաստման եղանակ.

Ջեռոցը տաքացնել մինչ 180 ջերմաստիճանի: Ձուն նախապես սառեցնել:
Խորը տարայի մեջ հարել ձուն՝ շաքարավազ ավելացնելով: Երբ այն լուծվի, զանգվածը կստանա սպիտակ երանգը, իսկ ծավալը կավելանա: Մի քիչ աղ ավելացնել, լցնել նաև վանիլինը:
Ձեթը լցնել փոքր բաժիններով՝ հարելով այն ձվային խառնուրդի հետ:
Ավելացնել նաև կաթը, խառնել:

Միացնել ալյուրն ու փպրեցուցիչը, մաղել, լցնել հեղուկ զանգվածի մեջ ու խառնել, որ գնդիկներ չմնան:
Տապակը ծածկել յուղաթղթով, ձեթ քսել, այուր շաղ տալ ու լցնել խմորի կեսը:
Լցնել միջուկը, խմորի մյուս կեսը ու հարթեցնել:
Ուղարկել արդեն տաքացրած ջեռոցը՝ 7 րոպեով, իսկ հետո իջեցնել ջերմաստիճանը մինչ 160 աստիճանի ու թխել ևս 45 րոպե:
Պատրաստի թխվածքին շաքարի փոշի ցանել:

Բարի ախորժակ:

(Visited 220 times, 1 visits today)

Admin

Наверх