1 օրում բուժեք հայմորիտը, հարբուխը և հազը

Երբ մեզ մոտ մրսածություն է կամ գրիպ, ամենատհաճ զգացողությունը լորձի կուտակումն է: Շնչառությունը դժվարանում է, և առաջացնում է անհանգստություն: Մենք Ձեզ առաջարկում ենք ամենահզոր տնային միջոցները, որոնք ունեն հակահոսքային, հակաբորբոքային, և նույնիսկ գրգռիչ հատկություններ:

Հակաբորբոքային և հազացնող միջոց․

Բաղադրությունը․

1/2 թեյի գդալ կայեն պղպեղ,
1/2 թեյի գդալ կոճապղպեղի փոշի,
3 ճաշի գդալ բնական մեղր,
1/4 բաժակ կիտրոնի հյութ,
1/4 բաժակ խնձորի քացախ։
Պատրաստումը․

Կիտրոնի հյութը և խնձորի քացախը լցրեք ապակե տարայի մեջ: Դրանից հետո ավելացրեք մեղր, կայենյան պղպեղ, կոճապղպեղ և լավ խառնեք:

Պահեք զով, մութ տեղում: Օգտագործելուց առաջ լավ թափահարեք: Օգտագործեք օրական 1-ից 2 ճաշի գդալ:

Օշարակ հազի դեմ․

Բաղադրությունը.

200 մլ բնական մեղր,
50 մլ ձիթապտղի յուղ,
2-ից 4 սեղանի գդալ կիտրոնի հյութ։
Պատրաստումը․

Խառնեք բոլոր բաղադրիչները և պահեք սառնարանում (մինչև 6 շաբաթ): Անհրաժեշտության դեպքում խմեք կես կամ մեկ ճաշի գդալ օրական 2-3 անգամ` լորձը և հազը վերացնելու համար:

Բուսական օշարակ հազի համար․

Բաղադրությունը․

600 մլ ֆիլտրացված ջուր,
1 ճ․գ․ մատուտակի արմատ,
1 ճ․գ․ բալի տերևներ,
1 ճ․գ․ ալոե վերայի գել,
1 ճ․գ․ դարչինի կամ սոխի փոշի,
1 ճ․գ․մեղր,
3 ճ․գ․ կիտրոնի հյութ։
Պատրաստումը․

Կաթսայի մեջ լցրեք ջուր և մատուտակի արմատ: Թողեք այն եփվի 15 րոպե: Դրանից հետո ավելացրեք բալի տերևներ և դարչին կամ քրքում, տաքացրեք ևս մեկ րոպե: Անջատեք կրակը և թողեք 10 -15 րոպե եփվի, քամեք: Դրանից հետո ավելացրեք մեղր, ալոե և կիտրոն: Թողեք այն սառչի և թողեք 6 ժամ:

Յուրաքանչյուր կես ժամը մեկ օգտագործեք կես կամ 1 ճաշի գդալ:

Հակաբորբոքային օշարակ․

200 գր բողկ,
200 մլ մեղր,
200 մլ կիտրոնի հյութ,
5-6 մեխակ սխտոր,
1 փոքրիկ կարմիր սոխ։
Պատրաստումը․

Մանրացրեք բողկը, սխտորը և սոխը (քերել կամ մանրացնել բլենդերի մեջ):
Խառնեք մեղրի և կիտրոնի հետ: Դրանից հետո խառնուրդը լցրեք բանկայի մեջ և թողեք թրմվի 1 շաբաթ:
Խմեք օրական երկու անգամ 1-2 ճաշի գդալ՝ 24 ժամվա ընթացքում լորձը կվերանա:
Կարող եք ավելացնել ավելի շատ մեղր և կիտրոն, եթե կարծում եք, որ համը չափազանց սուր է:

(Visited 83 times, 1 visits today)

Admin

Наверх