Ուժերի անկում. ինչպես այն հաղթահարել պարզ ժողովրդական միջոցների շնորհիվ

Կարծում ենք՝ շատերն են բախվել ուժերի անկման, հոգնածության հետ, որոնք արտացոլվում են առողջության վրա՝ վնասելով օրգանիզմը: Մեր ուղիղ պարտականությունն է արձագանքել այն ահազանգերին, որոնք ստանում ենք ներսից: Կիրառելով պրոֆիլակտիկ միջոցներ՝ կկարողանաք մոռանալ արագ հոգնելու մասին

Հիանալի է, որ մատչելի տնային միջոցները կօգնեն ձեզ այս դժվարին հարցում՝ հաշված րոպեների ընթացքում ձեզ ոտքի հանելով:

Տոնիզացնող թուրմ

Այսպիսի թուրմ պատրաստելու համար մանր կտրատեք կիտրոնի կեսը՝ կեղևի հետ միասին: Ճզմեք սխտոր և լցրեք կես լիտրանոց բանկայի մեջ: Այստեղ ավելացրեք նախապատրաստած կիտրոնը: Ավելացրեք սառը եռացրած ջուր, ամուր փակեք կափարիչով ու ուղարկեք որևէ մութ տեղ՝ 4 օրով: Բանկան բացելուց հետո պահեք սառնարանում: Ընդունեք ամեն օր, նախաճաշից 20 րոպե առաջ:

Մասուրի թուրմ

Այս թուրմի համը բավականին հաճելի է: 2ճ.գ. մանրացրած մասուրի վրա անհրաժեշտ է լցնել 500մլ ջուր: Եռացնել թույլ կրակի վրա՝ մոտ 15 րոպե: Սրբիչով փաթաթել կաթսան և թրմել 8 ժամ: Հարկ է նշել, որ այս թուրմը կարող եք խմել թեյի նման: Մի քիչ թուրմ գոլացրեք, մեղր ավելացրեք և վայելեք անգերազանցելի համը:

(Visited 93 times, 1 visits today)

Admin

Наверх