Ստուգված 11 հնարք նրանց համար, ովքեր ակնոց են կրում

Positive-ը ներկայացնում է մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն հեշտացնել ակնոց կրողների կյանքը:

Մթության մեջ ակնոցը գտնել

Ակնոցի տուփի վրա ֆոսֆորային ներկի բարակ շերտ քսեք: Մութ տարածքում ակնոցն ավելի հեշտ կգտնվի:

Լինզաները սրբելու գործվածք

Լինզաների չոր մաքրման համար ավելի հարմար է միկրոֆիբրան: Այս նյութը չի քերծում լինզաների մակերևույթը և կեղտ չի կուտակում: Ոչ մի դեպքում լինզաները չսրբեք շապիկով:

Ակնոցի փոխարինիչ

Արտակարգ դեպքերում, երբ ակնոցը հասանելի չէ, կարճատեսության դեպքում կարելի է սմարթֆոն օգտագործել:

Ապակիների լվացում

Սպասք լվալու միջոցն իդեալականորեն հարմար է ապակիների մաքրման համար: Սպիրտ, քացախ, ամոնիակ կամ սպիտակեցուցիչ պարունակող մաքրող միջոցներ մի օգտագործեք: Այդ նյութերը քայքայում են ապակիների ծածկույթը:

Որպեսզի ակնոցը չքրտնի

Ակնոց կրողների գլխավոր խնդիրներից մեկը դրա քրտնելն է: Որպեսզի ակնոցը ցուրտ տարածքից տաք տեղ անցնելու հետևանով չքրտնի, լինզաները նախապես մշակեք հեղուկ կամ պինդ օճառով:

Ակնոցը մազակալ չէ

Ակնոցը որպես մազակալ մի օգտագործեք. շրջանակը կդեֆորմանա և կքանդվի: Երբ ակնոցը չեք օգտագործում, լավ կլինի հանեք:

Արագ նորոգել ակնոցը

Եթե ակնոցի պտուտակները կորել են, որպես ժամանակավոր լուծում ատամի փայտիկ օգտագործեք: Միացրեք ակնոցի շրջանակը և բռնակը, դրեք ատամի փայտիկը և կոտրեք ոչ պետքական մասը:

Լայն և նեղ բռնակներ

Եթե ակնոցը մշտապես սահում է, բռնակների կլորավուն մասը տաք ջրի տակ պահեք մի քանի րոպե, մինչև պլաստիկը մի քիչ փափկի: Ծայրերը թեթևակի ներքև ճկեք, որպեսզի դրանք ավելի կիպ նստեն ականջների վրա: Եթե կանոցը մի քիչ սեղմում է, բռնակները պահեք տաք ջրի տակ և փորձեք դրանք մի քիչ վեր ճկել՝ ճնշումը նվազեցնելու համար:

Քթի հենարաններ

Քթի հենարանները կարգավորելու համար ակնոցը դրեք հարթ մակերևույթի վրա՝ դրանք իրար հետ համեմատելու համար:

Շրջանակի ձևը

Եթե լայն տարածվող աչքեր ունեք, հաստ կամ աչքի ընկնող կամրջակով շրջանակ ընտրեք: Դա ուշադրությունը գրավում է դեպի դեմքի կենտրոն, և աչքերն ավելի մոտ են թվում: Եթե իրար մոտ գտնվող աչքեր ունեք, դրսի մասերում դեկորատիվ մասնիկներով շրջանակ ընտրեք: Դա մեծ հեռավորության տպավորություն է ստեղծում:

Ավտովարորդների համար

Պլաստիկե լինզաներով ակնոցը մի թողեք գործիքակալի վրա ուղիղի արևի տակ: Տաքանալուց ապակիները կարող են դեֆորմանալ կամ նույնիսկ պայթել: Ավելի լավ է՝ ակնոցը պահել բեռնախցիկի հատուկ հատվածում:

(Visited 80 times, 1 visits today)

Admin

Наверх