Տնական կաթնաշոռով թխվածքաբլիթներ Ծաղիկ՝ ձևավորված գեղեցիկ տեսքով:
Այս թխվածքը հիանալի աղանդեր կլինի տոնական ընթրիքի վերջում։
Թխվածքաբլիթներ Ծաղիկ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կաթնաշոռ 300 գր
_Շաքարավազ 200 գր
_Կարագ 200 գր
_Ձու 3 հատ
_Ալյուր 3,5 բաժակ
_Փխրեցուցիչ 1,5 թեյի գդալ
_Վանիլին 1 թեյի գդալ
Թխվածքաբլիթներ Ծաղիկ. Պատրաստման եղանակը
_Ալյուրը խառնել փխրեցուցիչի հետ և մաղել։
_Կաթնաշոռը շաքարավազի և ձվի հետ մանրացնել բլենդերի օգնությամբ, ավելացնել վանիլինը։
_Ալյուրի մեջ ավելացնել կտորներով կտրատած կարագը։
_Ալյուրն ու կարագը ձեռքերով փշրանքների վերածել։
_Կաթնաշոռով զանգվածը խառնել ալյուրի հետ և հունցել խմորը։
_Խմորը փաթաթել պոլիէթիլենային թաղանթով և դնել սառնարանը 15 րոպե։
_Սառեցված խմորը բաժանել չորս մասի, սեղանին թեթևակի ալյուր ցանել և խմորը գրտնակել 3 — 5 միլիմետր հաստությամբ:
_Խմորից շրջանակներ կտրել՝ օգտագործելով բաժակ։
_Դնել միմյանց վրա եզրերով համընկնող չորս շրջանակներ և շրջանակների յուրաքանչյուր շղթա գլորել խողովակաձև:
_Մեջտեղից դանակով կիսել, յուրաքանչյուրից ստացվում է երկու ծաղիկ:
_Ներքևից ամրացնել «ծաղկաթերթիկները»՝ մատներով հիմքի վրա սեղմելով, որպեսզի թխվելու ընթացքում թխվածքաբլիթները չբացվեն։
_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և շարել թխվածքաբլիթները՝ նրանց միջև տարածություն թողնելով:
_Թխվածքաբլիթները մի փոքր կլայնանան թխվելու ժամանակ։
_Թխել 180 աստիճան տաքացրած 20-25 րոպե։
_Պատրաստի թխվածքաբլիթներին ցանկության դեպքում ցանել շաքարի փոշի։
Բարի ախորժակ: