Այս ախտանշանները վկայում են վիտամին B12-ի պակասի մասին

Վիտամին B12-ի պակասի մասին կարող են վկայել մի շարք ախտանշաններ, այդ թվում սառը ձեռքերը եւ ոտքերը։ Բանն այն է, որ էրիթրոցիտների դերը ամբողջ մարմնին թթվածնով ապահովելն է, իսկ այդ վիտամինի պակասի դեպքում էրիթրոցիտների քանակը սովորաբար պակասում է։

Մշտական հոգնածությունը, ցավոտ կարմրած լեզուն եւ տեսողության վատացումը նույնպես կարող են լինել այդ վիտամինի պակասի ախտանշաններ։ Բայց երբ էրիթրոցիտները շարունակում են պակասել, պացիենտները կարող են նկատել մարմնի ջերմաստիճանի փոփոխություն։ Ինչպես հավաստիացրել են Մայո կլինիկայի մասնագետները, վիտամին B12-ի անհրաժեշտ քանակության բացակայության դեպքում օրգանիզմին կարող են չբավականացնել առողջ էրիթրոցիտները՝ թթվածինն ամբողջ մարմնին հասցնելու համար։ Արդյունքում՝ պացիենտը միշտ կմրսի։

Որքան էրիթրոցիտների քանակը շարունակի մնալ սուբօպտիմալ միջակայքում, այնքան ավելի վարձր կլինի անեմիայի առաջացման վտանգը։ Հարկ է նշել, որ սառը ձեռքերը եւ ոտքերը սովորաբար արյան վատ շրջանառության, բազմաթիվ հիվանդությունների հետ կապված բարդությունների հետեւանք են։

Դիաբետը եւ ճարպակալումն, օրինակ, նույնպես պակասեցնում են արյան հոսքը դեպի վերջույթներ։ Բայց երբ սառը վերջույթները B12-ի ցածր մակարդակի հետեւանք են, պացիենտները կարող են նաեւ ձեռքերի եւ ոտքերի ծակոցներ ունենալ։

(Visited 100 times, 1 visits today)

Admin

Наверх