Ինչպե՞ս պատրաստել վարսակի շիլա՝ խոլեստերինի դեմ պայքարելու համար

Վարսակի շիլան համարվում է առողջարար արտադրանք, հատկապես նրանց համար, ովքեր ունեն արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակ: Վարսակի շիլան ավելի առողջարար դարձնելու համար սննդաբան Լոռեն Մանաքերը (ԱՄՆ) խորհուրդ է տալիս դրան ավելացնել դարչին, ընկույզ եւ հապալաս։

«Ավելի շատ հետազոտություններ են անհրաժեշտ, բայց նախնական ապացույցները ցույց են տալիս, որ դարչինը կարող է օգնել բարելավել խոլեստերինի մակարդակը», — ասել է Մանաքերը:

Ընկույզը, ըստ մասնագետի, նվազեցնում է նաեւ խոլեստերինի մակարդակը։

«Ստացված տվյալները ցույց են տալիս, որ ընկույզի կանոնավոր օգտագործումը իսկապես նվազեցնում է վատ խոլեստերինի քանակը, թեեւ՝ աննշան»,- ասել է սննդաբանը:

Ինչ վերաբերում է հապալասին, ապա այն պարունակում է շատ հակաօքսիդանտներ, որոնք օգնում են ոչ միայն պահպանել արյան մեջ լավ խոլեստերինի ցանկալի մակարդակը, այլեւ ընդհանրապես բարելավել սրտանոթային համակարգի աշխատանքը:

Սննդաբանը խորհուրդ է տալիս վարսակի շիլայի մեջ չավելացնել հավելյալ ճարպեր եւ շաքար։

(Visited 116 times, 1 visits today)

Admin

Наверх