Պատրաստում ենք շատ համեղ և գեղեցիկ ձևավորմամբ կարկանդակներ Զատիկի սեղանը զարդարելու համար

Պատրաստում ենք շատ համեղ և գեղեցիկ ձևավորմամբ կարկանդակներ՝ Զատիկի սեղանը զարդարելու համար

Բաղադրիչներ՝

կաթ – ոչ լիքը բաժակ,
խմորիչ – 1,5 թ/գդ.,
շաքարավազ – 100 գ,
ալյուր – 1 կգ,
աղ – մի պտղունց,
1 նարնջի կեղև,
քունջութի սերմեր – 100 գր,
կարմիր ներկած պինդ խաշած ձու – հինգ հատ,
1 դեղնուց
Պատրաստման եղանակ

Խմորիչը խառնել գոլ կաթին, շաքարավազին, թողնել տաք տեղում:
Ավելացնել կես բաժակ ալյուր և թողնել տաք տեղում մի քանի ժամ: Տապակը յուղել, առատ քունջութ շաղ տալ:
Թթխմորը խառնել մնացած ալյուրին, ավելացնել աղը, քերած նարնջի կեղևը, ջուր և հունցել:
Խմորի երկու երրորդին գլանի ձև տալ, դնել տապակի վրա:
Մնացած խմորը երկու մասի բաժանել, քունջութի մեջ մտցնել և հաստ խմորի կողքերից ամրացնել` հյուսքի ձև տալով: Խաշած ձվերը շարել մեջտեղում:
Խմորին դեղնուց քսել և դնել 200 աստիճան տաք ջեռոցի մեջ: Թխել տաք ջեռոցում մոտ 50 րոպե:

(Visited 50 times, 1 visits today)

Admin

Наверх